Thursday, 28 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 100 միլիոնից

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 100 միլիոն 995 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 2 միլիոն 171 հազարից: Ապաքինվել է ավելի քան 73 միլիոն մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 26 մլն 30 հազար 906 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 436 հազար 130 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 10 մլն 690 հազար 279-ի, մահերինը՝ 153 հազար 751-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 8 միլիոն 936 հազար 590 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 218 հազար 918 մարդ: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է վարակի 3 մլն 774 հազար 672 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 17 հազար 741 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 71 հազար 76 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 3 մլն 689 հազար 746, մահերինը՝ 100 հազար 162: Տասնյակում են նաև Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Թուրքիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 392 հազար 314 վարակվածության ընդհանուր, 57 հազար 651 մահվան դեպքով:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 255 հազար 564-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 3 հազար 108 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 83-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 89 հազար 272 է, որից ապաքինվել է 82 հազար 774-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում