Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Արարատ Միրզոյանը լրտես չէ․ սեղանին դրված փաստաթուղթը լրտեսության վերաբերյալ չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը:

– Հատկապես վերջին օրերի դիտարկումները թույլ են տալիս մտածել, որ Հայաստանում հիմնականում երկու քաղաքական օրակարգեր են գործում՝ վարչապետի հրաժարականի պահանջ և արտահերթ ընտրություններ: Դուք այս առումով ունե՞ք կողմնորոշում:

– Ես համաձայն չեմ ձեր պնդման հետ, որ հիմնական քաղաքական օրակարգերն այդ երկուսն են:

– Այդ դեպքում ասենք, որ աղմկոտ քաղաքական օրակարգերն են դրանք:

– Այո՛, դրանք բարձր դեցիբելով օրակարգերն են: Հրաժարականի վերաբերյալ պահանջները մտել են մի փուլ, որն արդեն ուրիշ տեղ է տանում պահանջողներին, իսկ արտահերթ ընտրությունների մասին խոսելը վաղաժամ է, որովհետև դա թեորետիկ պատկերացում է քաղաքական ներկա իրավիճակից՝ «ճգնաժամից» դուրս գալու համար:

– Ինչո՞ւ է վաղաժամ:

– Որովհետև որևէ հայտարարություն, հստակ որոշում, կամքի հստակ արտահայտում դեռ չկա այդ մասին: Երբ որ հայտարարություն կլինի, որ ունենք այսպիսի որոշում, որը Հայաստանի քաղաքական օրակարգի թեզ է դառնալու՝ հստակ ժամանակացույցով և իրականացման երաշխիքներով, այն ժամանակ վաղաժամ չի լինի: Իրականացման երաշխիքներից ամենակարևորը Ընտրական օրենսգրքի փոփոխությունն է, գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունները հետպատերազմյան Հայաստանում կվերածվեն այլ գործողությունների, որոնց հետևանքը կարող է լինել ապակառուցողական: Ընտրական օրենսգրքի կարևոր հարցը լուծելուց հետո նոր կարող են հայտարարել, որ այս գործիքի կիրառմամբ գնում ենք քաղաքական ընտրությունների: ԸՕ փոփոխությունն անհրաժեշտ է, որ վերացվի ռեյտինգային անհասկանալի և մոլորեցնող համակարգը:

– Ձեր հասցեին արվող քննադատություններին հետևո՞ւմ եք:

– Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդը պետք է պատրաստ լինի նրան, որ կարող են լինել նաև իր տեսակետները չկիսողներ, և նրանց կողմից կարող են հնչել քննադատություններ:

– Կան քննադատողներ, որոնք ասում են՝ ախր դու մերն էիր:

– Ես եղել եմ միայն իմ ծնողներինը և իմ զավակներինը:

– Արմեն Ղուլանյանը, Գագիկ Ջհանգիրյանը պաշտոնների նշանակվեցին, և այդ նշանակումները, կարծեք թե, քաղաքական խանդի արժանացան:

– Մենք մտել ենք հետընթացի մի փուլ, որտեղ մարդկային վատ հատկանիշները դուրս են եկել առաջին պլան, այդ վատ հատկանիշներն են՝ բամբասելը, վարկաբեկելը, նախանձը: Այս հատկանիշները դարձել են մեր առօրյայում առկա երևույթներ, ինչը վիրավորական է և մեր հասարակության համար պատվաբեր չէ:

– Դրա տակ կա՞ն քաղաքական նպատակներ:

– Իհարկե կան: Եթե կարողանում ես հասարակությանը նորմալ փոխհարաբերությունների դաշտից բերել այդ դաշտ, կարողանում ես հեշտորեն բաժանել մարդկանց և կիրառել՝ բաժանիր, որ տիրես սկզբունքը: Չմոռանանք, որ մարդկանց իրար դեմ հանելը, թշնամի սարքելը գալիս է նախկին վարչակազմից: Մի մոռացեք, թե բոլոր ընտրությունների արդյունքում քանի հարևան-բարեկամ էր դառնում իրար թշնամի, քանի որ տարբեր մարդկանց կողմնակիցն էին… Ժամանակակից ինֆորմացիոն հասարակությունը էականորեն մեծացրեց խառնակչության, մարդկանց ուղեղներն անընդհատ ինֆորմացիոն ախտ ներարկելու հնարավորությունները:

– Վազգեն Մանուկյանի կողմից հնչած ապստամբության կոչն ա՞յդ շարքից է:

– Դա Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցվող թեզ է: Ո՞ւմ է ուղղված Վազգեն Մանուկյանի կոչը:

– Հանրությանը, որ ստանա նրա աջակցությունը:

– Ապստամբության կոչ անելու և ապստամբություն առաջնորդելու համար նախ դու պիտի այդ ճանապարհով անցնես: Չի կարելի ապստամբության կոչ անել՝ ասելով՝ ուզում եմ իշխանությունը գնա, ես գամ: Դա նշանակում է ուրիշի ձեռքերով փորձել կրակից շագանակներ հանել, որոշել ես ապստամբել, ապստամբիր, տեսնենք ինչ կլինի: Եվ ուզում եմ քաղաքական այն ուժերին, որոնց ներկայացնում է Վ. Մանուկյանը, հարցնել՝ կիսո՞ւմ են նրա տեսակետը, թող հայտարարեն այդ մասին՝ Մանուկյանը իրե՞նց անունից է մարդկանց ապստամբության կոչ անում, թե՞ ոչ: Պատերազմի ընթացքում էլ Մանուկյանը նաև խռովության կոչ է արել. դիմելով Արցախի գեներալներին՝ ռազմական հեղաշրջման կոչ է արել: Եվ դա պետք է համապատասխան գնահատականի արժանանա քաղաքական և պետական համակարգերի կողմից:

– Վատիկանում նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտարարել էր, թե ԱԺ նախագահը լրտես է:

– Լրտես չէ: Ես սովետական բանակում ծառայել եմ որպես ռազմական հետախույզ, ռազմական հետախույզների ծառայությունը լրտեսների դեմ աշխատանքն է: Սեղանին դրված փաստաթուղթը լրտեսության մասին չէ, այդ փաստաթուղթը Ազգային անվտանգության համագործակցության մասին համաձայնություն է: Նա լրտես կարող է համարվել որպես ՀՀ ԱԱԾ մաս, որովհետև ԱԱԾ-ի աշխատանքը կազմված է պրոֆեսիոնալներից, գաղտնի գործակալներից և այլն, բայց եթե նա որևէ տեղից ինֆորմացիա է իմանում և մեր երկրին տեղեկացնում է այդ մասին, ուրեմն նա մեզ համար հետախույզ է, լրտես չէ, նա մեզ համար է աշխատում, չէ՞, ՀՀ ԱԱԾ-ի համար է աշխատում: Պետք չէ ամեն ինչը սև ու սպիտակի բաժանել… ԱԱԾ գաղտնի գործակալը նույն կամավորականն է, որը պայքարում է թշնամու դեմ: Եվ այս բացահայտումով բացահայտողը ծառայություն է մատուցում այլ երկրների Հատուկ ծառայություններին: ԱԱԾ հարգելի՛ սպաներ, պաշտոնյաներ և ղեկավարներ, ձեր գնահատակա՛նը տվեք այս հարցի վերաբերյալ, և ասե՛ք, թե էլ ինչ փաստաթղթեր կան ձեր ձեռքից արտահոսած, և էլ ինչ նորությունների սպասենք: Ինչպե՞ս կարող է ԱԱԾ-ն լռել և հանգիստ տանել, երբ հրապարակվում է նրա ամենագաղտնի պահվող արխիվի փաստաթուղթը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում