Wednesday, 24 04 2024
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս

Շրջակա միջավայրի նախարարությունը և Ագրարային համալսարանը համագործակցության հուշագիր են կնքել

Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարար Ռոմանոս Պետրոսյանի և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը՝ ի դեմս ռեկտոր Վարդան Ուռուտյանի, հունվարի 27-ին համագործակցության հուշագիր են կնքել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, շրջակա միջավայրի նախարարությունում հյուրերին ողջունելով` նախարար Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ կարևորել է պետական գերատեսչությունների և հանրապետության ուսումնական հաստատությունների միջև սերտ համագործակցությունը. «Մեր հանրապետության էկոկրթական միջավայրի բարելավման, հասարակության էկոդաստիարակության մակարդակի բարձրացման, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի կառավարման, պահպանության և պաշտպանության ոլորտներում նշանակալի առաջնթաց գրանցելու նպատակով, Շրջակա միջավայրի նախարարությունը հադես եկավ ոլորտի կադրային դարբնոցներից մեկի՝ գիտահետազոտական և գիտակրթական մեծ պոտենցիալ ունեցող Ագրարային համալսարանի հետ համագործակցության առաջարկով։ Սա մեծ համագործակցության առաջին քայլն է։ Շրջակա միջավայրի նախարարությունն իր ենթակա ստորաբաժանումներով կարիք ունի Ագրարային համալսարանից երիտասարդ մասնագետների, գիտակրթական, գիտահետազոտական, խորհրդատվական ծառայությունների, որոնք անմիջականորեն ներդրվելու են Շրջակա միջավայրի կառավարման՝ ի մասնավորի անտառների կառավարման, անտառտնկման, անտառային մշակույթների նախագծման, ձևավորման, 10 մլն անտառատունկի և պետական կառավարման համակարգում կարևորություն ունեցող այլ ձեռքբերումների հիմքում, որոնք այսօր նախանշված են պետության կայուն զարգացման հայեցակարգային հիմնադրույթների մեջ»։

«Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր գոհունակությունն է հայտնել նախարար Ռոմանոս Պետրոսյանին և Շրջակա միջավայրի նախարարությանը նման կարևորագույն նախաձեռնության և դեմքով դեպի գիտությունն ու կրթությունը շրջվելու համար. «Ոլորտում խնդիրները բազմաթիվ են ու բազմաշերտ, և եթե մենք ուզում ենք բարձրակարգ մասնագետները ներգրավված լինեն դրանց լուծման գործընթացներում, շատ կարևոր են նման համագործակցությունները։ Ագրարային համալսարանը դրան ուղղված որոշակի քայլեր արդեն արել է՝ բարեփոխելով ու արդիականացնելով կրթական ծրագրերը։ Այժմ քայլեր են արվում ենթակառուցվածքներ ունենալու ու ուսումնական պրակտիկաների միջավայրը զարգացնելու ուղղությամբ»։

Ռեկտորն իր խոսքում հիշատակել է, որ Ագրարային համալսարանում արդեն կա «Աշխատանքային կիսամյակ» հասկացությունը, երբ ուսանողը մի ամբողջ կիսամյակ պետք է անցկացնի գործատուի մոտ, և այս հուշագիրը շատ լավ հնարավորություն է ստեղծում այդ համատեքստում։ Ուսանողը հնարավորություն է ստանում օր առաջ կապվել ոլորտին, օր առաջ հասկանալ խնդիրները և մասնագիտական առաջընթաց գրանցել։

Խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, ով ևս մեկ անգամ կարևորել է տեսության և պրակտիկայի կապը և խոստացել իր համակարգման ոլորտում անել ամեն բան՝ գիտության ու պրակտիկայի սերտ համագործակցության և համընթաց քայլերի համար։ Այս հուշագիրն ունի երկու գերնպատակ՝ հանրության էկոկրթության մակարդակի բարձրացում և կադրային բանկի ձևավորում, որտեղից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններ կներարկվեն երիտասարդ կադրեր։

Նախարար Պետրոսյանը գործընկերներին է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթ ուղղությունները, որոնցից է անտառկառավարման նոր մոդելի ներդրումը և զարգացումը։ Այս հուշագրով Ագրարային համալսարանի Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի ուսանողները հնարավորություն կստանան անմիջական մասնակցություն ունենալ ոլորտի բարեփոխման գործընթացներին։

Հուշագրով կողմերը նախատեսում են, ՀՀ օրենսդրության շրջանակներում, միավորել իրենց ջանքերը` ներդնելով մասնագիտական, մարդկային և տեխնիկական ներուժ համագործակցության համար:

Հուշագրով կողմերը կազմակերպում և իրականացնում են Հիմնադրամի Ագրոնոմիական և Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձուսուցումը՝ համաձայն Հիմնադրամի կողմից նախապես ներկայացված ցանկի և Նախարարությունում փորձուսուցման համար սահմանված տեղերի քանակին համապատասխան:

Հուշագրով կողմերը պատրաստակամ են միավորել իրենց կարողությունները շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման և կրթության համապատասխան բնագավառներում, ինչպես նաև Կողմերի կանոնադրական խնդիրներից և նպատակներից բխող ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության համար:

Բարի երթ մաղթելով նախաձեռնությանը՝ նախարար Պետրոսյանը հավելեց, որ Շրջակա միջավայրի նախարարության, ենթակա ստորաբաժանումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների և անտառպետությունների դռները բաց են ուսանողների ու երիտասարդ մասնագետների առաջ։ Նրանք այսուհետ լայն հնարավորություններ ունեն ստացած գիտելիքները իրացնելու և փորձի վերածելու։

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում հանդիպել և քննարկել համատեղ միջոցառումները և համագործակցության ծրագրերի ժամանակացույցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում