Ղրղըզստանի նախկին վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևին ձերբակալել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն, հայտնում է Sputnik Ղրղզստանը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին:
Աբիլգազիևը կանչվել է հարցաքննության, որից հետո նրան ձերբակալել են, ասվում է հաղորդագրության մեջ:
Ղրղըզստանի կառավարության ղեկավար Մուհամեդկալի Աբիլգազիևը հրաժարական տվեց 2020 թվականի հունիսին ռադիոհաճախականությունների հետ կապված սկանդալի պատճառով: Մայիսի 20-ին Ղրղըզստանի պատգամավոր Ժանար Ակաևը հայտնեց, որ կառավարությունը էժան գներով երկու ռադիոհաճախականություն է վաճառել: Նրա խոսքով՝ վաճառքը հնարավոր չէր իրականացնել առանց վարչապետի թույլտվության: Աբիլգազիևը հերքում է իր մասնակցությունը: