Ռուսաստանն ու Իրանը առաջիկա օրերին համաձայնագիր կստորագրեն Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութերի մատակարարման մասին: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բանակցություններ ենք սկսել Ռուսաստանի հետ … Հուսով եմ, որ այսօր կամ վաղը համաձայնագիր կստորագրվի», – ասաց նա:
Ռուսաստանը աշխարհում առաջին երկիրն էր, որը գրանցեց COVID-19-ի պատվաստանյութը: Դեղը պատրաստել է Գամալեայի անվան կենտրոնը՝Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն կոչվել է Sputnik V: