Թուրքիայում ձերբակալվել են «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության 12 կողմնակիցներ. հինգը Ռուսաստանի քաղաքացիներ են: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանրապետության ազգային պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին: Նախարարության տվյալներով՝ զինյալները Սիրիայից փորձել են մուտք գործել Թուրքիայի տարածք:
Քննիչներին հաջողվել է պարզել, որ մյուս չորս մեղադրյալները Ուզբեկստանի քաղաքացի են, և ևս երեքը՝ Ղրղզստանի քաղաքացի են:
«Բոլորը ԻՊ ահաբեկիչներ են»,- ասված է Թուրքիայի նախարարության հայտարարության մեջ: