Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նաիրի Հունանյանին էլ նույն բանն է ասել. Իրավապահները պետք է զբաղվեն Վազգեն Մանուկյանով

Առանց վարչապետի հրաժարականի Ազգային ժողովը լուծարելու ու արտահերթ ընտրություններ նշանակելու գաղափարն արդեն իշխող «Իմ քայլը» խմբակցության օրակարգում է։

Այս գաղափարն իրագործելու համար դարձյալ պետք է փոխեն Սահմանադրությունը։ Սահմանադրական այս փոփոխության համար էլ անհրաժեշտ է 88 պատգամավորի ձայն։ Իսկ այս պահին իշխող ուժի շարքերը նոսրացել են, 5 պատգամավոր լքել է խմբակցությունը: Եվ այս սցենարի պարագայում անհրաժեշտ կլինեն ընդդիմության ձայները: Որքանով սա կլինի ճգնաժամային այս իրավիճակից դուրս գալու տարբերակ և ինչպիսին կլինի, ըստ Ձեզ, անկախ պատգամավորների ընտրությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

Վարչապետի հետ դեկտեմբերի 30-ին կայացած հանդիպմանը ես նշել եմ, որ երկիրը պետք է նախապատրաստել արտահերթ ընտրությունների, և հիմնարար բարեփոխումների ճանապարահային քարտեզ եմ ներկայացրել, առաջարկել եմ գործողությունների շղթա, որը երկիրը անցնցում կպահի ցանկացած պահի արտահերթ ընտրություններ անցկացնելիս: Այդ հարցը քննարկելուց հետո ևս մեկ անգամ վարչապետի հետ հանդիպման հնարավորություն ենք ունեցել՝ մասնագիտական քննարկում իրականացնելու, և դիտարկել ենք նաև ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հեռանկարը: Այո, այսօր բավարար չեն իշխող կուսակցության ձայները, և ես պատրաստ եմ աջակցել այս նախաձեռնությանը, որովհետև «Հանուն հանրապետություն» կուսակցության համար ևս արտահերթ ընտրություններ անցկացնելը ընդունելի ռազմավարություն է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց մենք ունենք նախապայման՝ դատաիրավական բարեփոխումներ պիտի իրականացվեն, փոփոխություններ պետք է կատարվեն Դատական օրենսգրքում»:

Բաբաջանյանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունները նախկինների համար լինելու են կենաց-մահու կռիվ: «Մենք տեսնում ենք, թե ինչպիսի հռետորաբանություն է կիրառվում «փրկիչների» առաջնորդի կողմից, նրանք ոչնչի առջև չեն կանգնելու, նրանց համար չկան կարմիր գծեր… Մենք ունենք պետության, պետականության դեմ պատերազմ հայտարարած դատական համակարգ. այս համակարգո՞վ պետք է գնալ ընտրությունների, ո՛չ»,- նշեց պատգամավոր՝ հավելելով, որ նախաձեռնությանը կաջակցի, եթե այս խնդիրը լուծելու ուղղությամբ իշխանությունները գործուն քայլեր կատարեն:

Բաբաջանյանը նաև ընդգծեց, որ իրավապահները պետք է քրեաիրավական գնահատկան տան Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, որ եթե սահմանադրական ճանապարհով Փաշինյանը չհեռանա, պետք է ապստամբություն անել: Պատգամավորը նաև նշեց, որ երբ հանդիպում է ունեցել Նաիրի Հունանյանի հետ, նա նշել է, որ Հոկտեմբերի 27-ին նախորդած ժամանակահատվածում Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումներ է ունեցել, և Վազգեն Մանուկյանը, ըստ էության, ասել է նույն բանը, ինչ որ նախօրեին հայտարարել է Արարատում, նա ասել է, որ եթե չլինի Վազգեն Սարգսյանը, Հայաստանի բոլոր խնդիրները կլուծվեն, և քանի դեռ նա ողջ է, այդ խնդիրները չեն լուծվի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում