Thursday, 25 04 2024
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

ԱԺ-ում միջադեպը համարում ենք անհիմն ճնշում լրագրողի նկատմամբ․ հայտարարություն

9 լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում են փաստին, որ լրագրող Սյուզի Բադոյանին թույլ չեն տվել անցագրով մտնել խորհդրարանի շենք:

Հայտարարությունում ասվում է. «Երեկ՝ հունվարի 26-ին, արգելվել է «Yerevan.today» կայքի թղթակից Սյուզի Բադոյանի մուտքն Ազգային ժողով։ Լրագրողը հարցազրույցի համար նախապես պայմանավորված է եղել ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի հետ և ստացել է անցագրային բաժանմունքի պետի ստորագրությամբ անցաթուղթ, սակայն դա հաշվի չի առնվել։

Այս արգելքը հետևել է Սյուզի Բադոյանին հավատարմագրումից զրկելուն՝ հունվարի 13-ին պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ ունեցած թեժ վիճաբանության պատճառով, ինչին մենք անդրադարձել ենք առանձին հայտարարությամբ։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, այս միջադեպը համարում ենք անհիմն ճնշում լրագրողի նկատմամբ։ Փաստում ենք՝ թեև Սյուզի Բադոյանին հավատարմագրումից զրկելը վիճահարույց գործընթաց էր, այդուհանդերձ, հիմնավորված լինելու դեպքում էլ դա չէր կարող առիթ դառնալ՝ լրագրողի մուտքն ԱԺ առհասարակ արգելելու համար, առավելևս՝ տրամադրված անցաթղթի առկայությամբ։

Նախորդ հայտարարությամբ մենք կոչ էինք արել Ազգային ժողովին՝ հատուկ ուշադրություն դրսևորել պատգամավորների և լրագրողների միջև առաջացող խնդիրների նկատմամբ և ապահովել դրանք քննության առնելու անհրաժեշտ մեխանիզմների ձևավորումը։ Քանի որ խորհրդարանի ներսում հարաբերությունները մեծապես պայմանավորված են պատգամավորների վարվելակերպից, մենք ակնկալում էինք, որ ԱԺ ղեկավարությունը կքննարկի նաև Հայկ Սարգսյանի վարքագիծը։ Մինչդեռ, այս անհրաժեշտությունն անտեսվեց, և միջոցներ ձեռնարկվեցին միայն լրագրողի նկատմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք ԱԺ աշխատակազմից՝ արհեստական խոչընդոտներ չստեղծել լրագրողների գործունեության համար, հստակեցնել ԶԼՄ ներկայացուցիչների հետ աշխատանքի պայմանները՝ այդ թվում վերանայելով և կատարելագործելով Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը։ Վերահաստատում ենք նաև մեր հորդորը՝ պատգամավորների և լրագրողների հարաբերություններում ծագող կոնֆլիկտները քննարկել էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում»:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում