Thursday, 18 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ

Փայլանի արձագանքը Քարաբեքիրի հայտնի դիմանկարի մասին Էրդողանի գրառմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսպես կոչված՝ ազատագրական շարժման Արևելյան ճակատի հրամանատար, 1920թ. թուրք-հայկական պատերազմում թուրքական զորքերի հրամանատար Քազըմ Քարաբեքիր փաշայի մահվան տարելիցի կապակցությամբ գրառում է արել սոցցանցի իր էջերում: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Էրդողանը գրառմանը կից հրապարակել է Քազըմ Քարաբեքիր փաշայի դիմանկարը’ հռետորական հարց հնչեցնելով, թե արդյոք մարդիկ գիտեն այդ նկարի պատմությունը:

Այնուհետև Էրդողանը նշել է, թե իբր Քարաբեքիր փաշան «երեխաներին կարեկցող, անտուն մանուկներին պաշտպանող, մեծահոգի պետական այր էր»:

Նրա խոսքով՝ Քարաբեքիրը «որբերի հայրն էր», որն «Անատոլիայում» (Արևմտյան Հայաստան-խմբ.) իր հոգածության տակ էր վերցրել 6000 երեխայի և վերջիններիս բոլոր ծախսերը:

Անդրադառնալով դիմանկարի պատմությանը’ Թուրքիայի նախագահը նշել է, որ այն Քարաբեքիրին էին նվիրել Տրապիզոնի որբերը, որոնք գտնվում էին փաշայի հովանու ներքո:

Էրդողանն ապաշուք թուրք զորավարի երախտիքը ևս մեկ անգամ ի ցույց դնելու համար գրել է.

«Դիմանկարի տակ արված գրությունը ևս մեկ անգամ մեզ ցույց է տալիս, թե որքան բարի և որքան մեծահոգի է եղել մեր նախնին.

Որբերի մեծարգո հայր հերոս Քազըմ Քարաբեքիր փաշային… Տրապիզոնի հայ որբերի կողմից… Ռումի 1922թ. սեպտեմբերի 9»:

Նշենք, որ դիմանկարի տակ արված գրությունն օսմաներեն է:

Թուրքիայի նախագահի այս գրառմանն արձագանքել է այդ երկրի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը:

Փայլանը մասնավորապես գրել է.

«Այսպես կոչված այդ դիմանկարի պատմությունը գիտե՞ս, պարոն Էրդողան: Այդ երեխաները որբացել են, քանի որ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ իրենց ընտանիքները կոտորվել են: Պարոն Էրդողան, դու իսկապես պատրա՞ստ ես առերեսվել այդ դիմանկարի պատմության հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում