Հունվարի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166427 դեպք, որոնցից 156053-ը առողջացած, 3056-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 761 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6557 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 641626 թեստավորում:
Այսպիսով` հունվարի 27-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 195 դեպք, 4 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։