Thursday, 28 03 2024
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ

Ո՞ւմ ձեռնտու չէ Հայաստանի անկախ հանրապետության գոյությունը

Եթե սահմանադրական ճանապարհը արդյունքի չբերի, ապա պետք է ապստամբություն անել, դա ժողովրդի իրավունքն է, Արարատում «Հայրենիքի փրկության շարժման» կամ, այլ կերպ ասած, 17-ի ձևաչափի կողմնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետի իրենց միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: Փաստորեն, Վազգեն Մանուկյանը հայտարարում է ապստամբության իրավունքի մասին և նա այն ուժերի թեկնածուն է, որոնք 2016 թվականին ահաբեկություն էին որակում ապստամբության իրավունքի մասին հռչակած «Սասնա ծռեր» խմբավորման զինված գործողությունը, որ իրականացվեց ՊՊԾ գնդի դեմ և որի զոհ դարձավ երեք ոստիկան: «Սասնա ծռեր» խմբավորումն էլ իր գործողությունը փաստացի հիմնավորում էր նրանով, որ իշխանության դեմ պայքարի սահմանադրական ճանապարհները սպառված են, սահմանադրական պայքարը՝ ապարդյուն, և մնում է իրացնել ժողովրդի ապստամբության իրավունքը: Ընդ որում, ՊՊԾ գնդի գործողությունն իրականացրած ուժը ևս դա անում էր հայրենիքի փրկության հռչակագրի ներքո: Ահա այժմ, ուժեր, որոնք թե՛ այն ժամանակ, թե՛ մինչ օրս դատապարտում և ահաբեկություն էին որակում ՊՊԾ գնդի գրավումը, զինված գործողությունը, այժմ վարչապետի թեկնածու են առաջադրել մի գործչի, որը հրապարակավ հայտարարում է նույնն անելու իրավունքի մասին:

Բանն այն է, որ չզինված ապստամբություն չի լինում: Չզինվածը լինում է խաղաղ անհնազանդություն: Ապստամբությունը ենթադրում է ուժի կիրառում, ըստ այդմ՝ խոսքը նույնի մասին է: Այլ կերպ ասած, ամեն ինչ կախված է ոչ թե երևույթից և դրա հանդեպ սկզբունքային գնահատականից, այլ իրավիճակից՝ նպատակն արդարացնում է միջոցները տրամաբանությամբ: Իհարկե, Վազգեն Մանուկյանն ու կողմնակիցները վստահաբար կպնդեն, թե այն ժամանակ իշխանությունը դավաճան չէր, այժմ դավաճան է, հետևաբար՝ դավաճանների դեմ ապստամբելը նույնը չէ, ինչ 2016 թվականին: Բայց պետք է խոստովանել, որ 2016-ին ապստամբողներն էլ նույնը մտածում էին այդ ժամանակ իշխանության մասին, հատկապես Ապրիլյան պատերազմից հետո: Այլ կերպ ասած՝ զինված ապստամբության գնացողները միշտ գտնում են իրենց գործողությունն արդարացնելու կամ հիմնավորելու արտահայտություններ կամ փաստարկներ: Բանն այն է, որ դրանք չեն արժանանում հանրության մեծամասնության հավանությանը, որովհետև, եթե հանրության մեծամասնությունը հավանության է արժանացնում որևէ քաղաքական թիմի կամ ուժի օրակարգ, ապա այդ մեծամասնությունը դրան հասնում է հենց խաղաղ ճանապարհով, և չի առաջանում զինված ապստամբությամբ որևէ հարց լուծելու անհրաժեշտություն: Առավել ևս, որ զինված ապստամբությունը չի լուծում որևէ հարց, նոր արյունահեղությունից ու ապակայունացումից բացի, անկախ, թե ով ինչ նկատառումով է գնում այդպիսի քայլի: Այդպիսի գործողությունն ու զարգացումը կարող է ձեռնտու լինել կամ լուծել միմիայն այն ուժերի համար կարևոր հարցեր, որոնց ձեռնտու չէ Հայաստանի անկախ և թեկուզ բարակ թելով մնացած ինքնիշխանությամբ հանրապետության գոյությունը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում