Չինաստանի Վուհան նահանգում կորոնավիրուսի զոհերի հարազատները հայտարարել են, որ ծրագրում են հանդիպել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչների հետ և պատմել «COVID-19-ի մասին ճշմարտությունը», գրում է Associated Press-ը:
Նրանց խոսքով, ՉԺՀ կառավարությունը որոշ տեղեկություններ է թաքցնում վարակի տարածման վերաբերյալ:
«Մենք չենք ցանկանում, որ ԱՀԿ-ն ժամանի Չինաստան՝ այդ հանցագործությունները քողարկելու համար»,- գործակալությանն ասել է Չինաստանի բնակիչներից մեկը, որի հայրը կորոնավիրուսի զոհ է դարձել:
Ըստ AP-ի, զոհերի հարազատներից ոմանք խոստովանել են, որ երկրի իշխանությունները ճնշում են գործադրել իրենց վրա:
ԱՀԿ մասնագետները հունվարի 14-ին ժամանել են Չինաստանի Վուհան քաղաք, որպեսզի պարզեն նոր տիպի կորոնավիրուսի ծագման պատճառները: