Իռլանդացի սենատոր Նեդ Օ’Սալիվանը հայտարարել է, որ Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը իբր մասնակից են Քերի կոմսության Դինգլա նավահանգստից հայտնի Ֆունգի դելֆինի անհետացմանը, հաղորդում է The Irish Post պարբերականը:
Ինչպես նշում է պարբերականը, Ֆունգին, որը քաղաքի խորհրդանիշն է, անհետացել է 3 ամիս առաջ:
Ենթադրվում է, որ կենդանին անհետացել է հիդրոլոկատորների պատճառով, որոնք իբր օգտագործում են ռուս զինվորականները բրիտանական նավերին հսկելու համար:
Ըստ պարբերականի, այդ համակարգերը կարող են ազդել դելֆինների տեղաշարժի վրա և նույնիսկ կարող են վնասել նրանց:
«Դրանում կարող են ներգրավված լինել ռուսները, միգուցե՝ Պուտինը»,- հայտարարել է Օ’Սալիվանը: