Tuesday, 19 03 2024
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում
20:30
ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

Էրդողանի «Նոր Թուրքիայի» արմատները . Հայկ Գաբրիելյան

ՄԱՀՀԻ փորձագետ, թուրքագետ, Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող Հայկ Գաբրիելյանի հետազոտությունը:

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

  • Էրդողանի «Նոր Թուրքիան» հասկանալու համար պետք է սկսել «Հին Թուրքիայի» պատմությունը ներկայացնելուց։
  • Էրդողանի արմատները, ծննդավայրը և մանկության-պատանեկության տարիների մթնոլորտը մեծ ներգործություն են ունեցել նրա հայացքների ձևավորման վրա։
  • Էրդողանի վրա մեծ ազդեցություն են ունեցել նրա գաղափարական, կրոնական ու քաղաքական կնքահայրերն ու դաստիարակները։
  • Թուրքիայի Հանրապետությունում (ԹՀ) աջ և ձախ ուժերի պայքարը նպաստեց քաղաքական իսլամի վերելքին։
  • Աշխարհիկ ռեժիմի պահապան զինվորական իշխանությունն ակամա հուղարկավորեց «բարձր քեմալականությունը»։
  • Եթե 20-րդ դարը կարող ենք համարել «սպիտակ թուրքերի» դարաշրջան, ապա 21-րդ դարում առաջնային պլանում են «սև թուրքերը»։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

21-րդ դարում (հատկապես վերջին 5 տարիներին) ԹՀ-ի վարչապետ, ապա նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի արտաքին, ինչպես նաև ներքին քաղաքականությունն արդյունավետ հասկանալու համար պետք է հաշվի առնել 3 կարևոր գործոն․ 1) Էրդողանի նեոօսմանյան (սուլթան), 2) Իսլամական աշխարհի առաջնորդ ընկալվելու (խալիֆ), 3) ԹՀ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին հասնելու ու անցնելու մղումները։ Այս մղումների արմատները պարզելու համար անհրաժեշտ է կատարել որոշակի պատմական էքսկուրս, ներկայացնել այն միջավայրը, որում ծնվել, ապրել և իր քաղաքական կարիերան սկսել է Էրդողանը, այն գաղափարական, կրոնական ու քաղաքական կնքահայրերին, որոնք ժամանակին մեծ ազդեցություն են ունեցել Էրդողանի ներկայիս հայացքների ձևավորման վրա։ 21-րդ դարի սկզբին ԹՀ-ում իշխանության գալուց հետո Էրդողանը սկսեց իր «Նոր Թուրքիայի» ձևավորման գործընթացը, որի հռչակումն ակնկալվում է երկու տարի անց։ Այդպիսով, 2023թ․ կարող է դառնալ ոչ միայն (առավել ճշգրիտ՝ ոչ այնքան) Աթաթուրքի «Հին Թուրքիայի» հռչակման 100-ամյակը, այլև Էրդողանի «Նոր Թուրքիայի» ծնունդը։

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ «ՀԻՆ ԹՈՒՐՔԻԱ» (ԹՀ)

          Օսմանյան պետությունը, ուր ապրում էին էթնիկ ու կրոնական բազում փոքրամասնություններ, մուսուլմանական կայսրություն էր, քանի որ իշխող ընտրանին բաղկացած էր մուսուլմաններից, իսկ իսլամն էլ նրա քաղաքական լեգիտիմության առանցքային տարրն էր։ Այն գաղափարական կայսրություն չէր և ոչ էլ որոշակի կանխորոշված նախագծի վրա հիմնված կայսրություն, այն ավելի շուտ ի հայտ եկավ պատահականորեն՝ կապված տարածաշրջանային զարգացումների հետ։ Սկզբնական շրջանում այդ կայսրությունը գտնվում էր Հարավ-Արևելյան Եվրոպայում, սակայն շատ արագ տարածվեց դեպի Հունգարիա, Ուկրաինայի հարավ ու Կովկաս, Եմեն ու Սուդան (հարավում), Լիբիա, Թունիս ու Ալժիր Հյուսիսային Աֆրիկայում, Բարեբեր մահիկի (Fertile Crescent) դելտա (արևելքում): Այս տարածաշրջաններն ամբողջովին կամ մասնակի օսմանյան վերահսկողության տակ մնացին մոտ 600 տարի[1]։

1923թ. հիմնելով ԹՀ-ը՝ Մ․ Ք․ Աթաթուրքը թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական ոլորտներում որդեգրեց Արևմտականացման քաղաքականությունը։ ԹՀ-ի ներսում իրականացվում էր արևմտյան մոտիվներով թուրք հասարակության վերափոխում, իսկ արտաքին պլանում ԹՀ-ն իրեն հեռու էր պահում Բալկաններից, Մերձավոր Արևելքից ու Կովկասից, որպեսզի (նաև) ուշադրությունը չշեղվի ներքին հեղափոխական բարեփոխումներից[2]։

Աթաթուրքը, ով Օսմանյան կայսրության անկման փուլում օսմանյան բանակի սպա էր, վճռական արևմտամետ ու աշխարհիկ գործիչ էր։ Նրա կողմից ԹՀ-ի վճռական եվրոպականացումն ու արևմտականացումը դարձան «Եվրոպայի հիվանդ մարդու» համարում ստացած Օսմանյան կայսրության վախճանի պատասխանը։ Աթաթուրքը համարում էր, որ օսմանները պարտվել են, քանի որ չեն եղել բավական աշխարհիկ ու եվրոպական։ Նա կարծում էր, որ եթե ԹՀ-ը կարողանա դառնալ նույնքան հզոր, որքան իր ժամանակի եվրոպական երկրները, որոնք գերտերություններ էին, ապա կկարողանա խույս տալ Օսմանյան կայսրության ճակատագրից, որին եվրոպական երկրները մասնատեցին Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով։ Աթաթուրքն այդպիսով ցանկանում էր ԹՀ-ը դարձնել եվրոպական երկիր, որպեսզի այն դառնա անհաղթ[3]։

Այդպիսով, եվրոպական կենսակերպի մեծ ջատագով Աթաթուրքն ու նրա համակիրներն սկսեցին իրենց տեսլականի մեջ տեղավորվող եվրոպական հենքով ժամանակակից հանրապետության ձևավորման գործընթացը։ Նրանք ԹՀ-ի համար ընդօրինակեցին Շվեյցարիայի Քաղաքացիական օրենսգիրքը, միջպատերազմյան (Երկու համաշխարհային պատերազմների միջև) Գերմանիայի ռազմական ու Իտալիայի քրեական օրենսգրքերը։ Եվ, վերջապես, Աթաթուրքը Ֆրանսիայից վերցրեց տարածքային կառավարման կենտրոնացված մոդելը, որը պետք է լուծեր հեռավոր նահանգների հետ թույլ կապի խնդիրը, ինչը ժամանակին ունեին օսմանյան սուլթանները։ Ֆրանսիան նաև ուներ եվրոպական ոճի աշխարհիկության համակարգ՝ հենված laïcité-ի (լաիցիզմ) քաղաքական փիլիսոփայության վրա, ինչը նախատեսում էր պետական գործերում կրոնի բացակայություն։ Այդպիսով, Աթաթուրքը մի հսկա պատնեշ դրեց կառավարության ու կրոնի միջև (իսլամը պետք է մնար մզկիթի դարպասների ներսում)։ Արդյունքում, ԹՀ-ը դարձավ մուսուլմանական մեծամասնությամբ ամենագաղափարախոսական աշխարհիկ երկրներից մեկը 20-րդ դարում։

1924թ․ Աթաթուրքը վերացրեց նաև խալիֆայությունը։ Եվ, այնուամենայնիվ, նա մեկ բացառություն արեց աշխարհիկ կրթական համակարգում՝ թույլատրելով իմամ-հաթիբների (կրոնական քարոզիչներ) դպրոցների գործունեությունը։ Դրանով նա փորձում էր ստեղծել պետական կրոնական կրթություն, մուսուլման քարոզիչներ պատրաստել պետության համար, սակայն այդ ամենը տևեց միայն 6 տարի․ իմամ-հաթիբների դպրոցները փակվեցին «դրանցում գրանցվել ցանկացող ուսանողների ակնհայտ բացակայության» պատճառաբանությամբ[4]։

ԹՀ-ում իսլամիստներն սկսեցին իրենց համարել «քեմալական բարեփոխումների ու Արևմտյան իմպերիալիզմի» զոհեր։ Նրանք պնդում էին, որ իրենց ինքնությունը, կենսակերպը, սոցիալական ու մշակութային սովորույթները, քաղաքական լեզուն դարձել են Աթաթուրքի արևմտյան բարեփոխումների թիրախը։ Նման տեսակետի մեծ ջատագով էր Նեջիփ Ֆազըլ Քըսաքյուրեքը, որի մասին կխոսվի ստորև։ Աթաթուրքի բարեփոխումների աջակիցներին անգամ սկսեցին անվանել «սպիտակ թուրքեր», իսկ հակառակորդներին՝ «սև թուրքեր»։ Վերջիններս գտնում էին, որ իրենց երբևէ չեն ընկալում որպես հավասարազոր քաղաքացի։ Հենց զոհի կերպարն էլ մեծապես ազդեց, որ «սև թուրքերը»՝ մարգինալները (սուննի մուսուլմանները), սկսեն հաճույքով հիշել երկրի օսմանյան անցյալը[5]։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում