Tuesday, 19 03 2024
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին

ՀՀ ԱԳՆ-ն հայ-իրանական երկկողմ հարաբերությունների մասին համառոտ տեղեկանք է ներկայացրել

ՀՀ ԱԳ նախարարությունը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև (2019-2020 թթ.) երկկողմ հարաբերությունների համառոտ տեղեկանք է ներկայացրել։

Հունվարի 26-27-ին տարածաշրջանային այցի շրջանակներում աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։

Քաղաքական երկխոսություն

2019թ․ փետրվարի 27-28-ը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հրավերով։ Այցի շրջանակներում ստորագրվել է երեք փաստաթուղթ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և որակական նոր մակարդակի բարձրացնելու վերաբերյալ։

2019թ. հուլիսի 2-ին Թեհրանում տեղի է ունեցել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստը, որի արդյունքում ստորագրվել է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի տասնվեցերորդ համատեղ նիստի մասին փոխըմբռնման հուշագիրը։

2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան էր այցելել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: Վերջինիս այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում ԻԻՀ նախագահի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:

Առևտրատնտեսական համագործակցություն

Իրանը Հայաստանի 4-րդ առևտրային գործընկերն է։

2020թ. ընթացքում, չնայած COVID-19 համավարակի տարածման բացասական հետևանքներին, հայ-իրանական առևտրաշրջանառությունը լրջագույն փոփոխությունների չի ենթարկվել, իսկ արտահանումը նույնիսկ որոշ չափով մեծացել է՝ կազմելով 2020թ. առաջին 10 ամիսների ընթացքում մոտ 74 մլն. ԱՄՆ դոլար (2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նույն ցուցանիշը կազմել է մոտ 71 մլն. ԱՄՆ դոլար):

Հայաստանում իրանական ներդրումների և Իրանում հայկական ներդրումների ցուցանիշները փաստում են, որ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները ունեն իրացման մեծ ծավալի ներուժ:

Էներգետիկ ոլորտում իրականացվում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման ծրագիրը:

Շարունակվում են բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև 2021թ․ վերջը։ Ծրագրի իրականացումը շեշտակիորեն կմեծացնի գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման և վաճառքի ծավալները։

Երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման առումով կարևոր է Իրանի հետ սահմանին ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտին (մեկնարկը տրվել է 2017թ. դեկտեմբերին). ներկայումս առկա է ԱՏԳ-ն արդիականացնելու, ինչպես նաև մի շարք տեխնիկական խնդիրներ լուծելու անհրաժեշտություն:

Ներկայումս Իրանի հետ քննարկվում է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ձևավորման գործընթացը։

Երկկողմ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու տեսանկյունից կարևոր է «ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը»։ Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. հոկտեմբերի 27-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում