Tuesday, 19 03 2024
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում
20:30
ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

Բուխարեստում հունվարի 18-25-ը տեղի է ունեցել ամենամյա էկումենիկ աղոթք

Բուխարեստում 2021թ. հունվարի 18-25-ը տեղի ունեցավ ամենամյա էկումենիկ աղոթք՝ «Աղոթքի շաբաթ քրիստոնյաների միասնության համար» վերտառությամբ: Որպես կարգախոս և նշանաբան այս տարի ընտրված էր Սուրբգրային հետևյալ համարը. «Մնացեք Իմ սիրո մեջ. Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը» (Հովհ. 15. 5-9): Այս մասին հայտնեցին Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից:

Էկումենիկ աղոթքին մասնակցում են Ռումանիոյ հայոց թեմը՝ ներկայացնելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, Ռումին Ուղղափառ եկեղեցին, Հունա-Կաթոլիկ, Հռոմեա-Կաթոլիկ, Գերմանիայի Լութերական Ավետարանական, Հունգար Լութերական, Հունգար Կալվին Բողոքական եկեղեցիները:

Էկումենիկ աղոթքի շաբաթը բաժանված է հետևյալ ընթացակարգով՝

Հունվարի 18 – միասնական աղոթք Ռումին Ուղղափառ եկեղեցում, հունվարի 19 – Հունա-Կաթոլիկ Սուրբ Բարսեղ Մեծ տաճարում, հունվարի 20 – միասնական աղոթք Հայ Առաքելական առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, հունվարի 21 – Հունգար Լութերական եկեղեցում, հունվար 22 – Հունգար Կալվին Բողոքական եկեղեցում, հունվարի 23 – միասնական աղոթք Գերմանական Լութերական Ավետարանական եկեղեցում, հունվարի 24 – աղոթք բոլոր եկեղեցիներում, հունվար 25 – Հռոմեա-Կաթոլիկ Սուրբ Հովսեփ տաճարում:

Հունվարի 20-ին, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված Հայոց Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, որին ներկա էին Ռումին Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Դանիել պատրիարքի ներկայացուցիչ, գերշ. Իերոնիմ եպիսկոպոս Սինաիտուլը, Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Կորնել եպիսկոպոս Դամիանը, Հունա-Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս գերշ. Միխայ Ֆրացիլըի ներկայացուցիչը, Գերմանական Լութերական եկեղեցու փոխառաջնորդ գերշ. Դանիել եպիսկոպոս Զիկելլին, Հունգար Կալվին Բողոքական եկեղեցու ներկայացուցիչ Զսոլդ քահանա Բելլոն, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչ քահանաներ ու հավատացյալներ, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը: Խոսքով հանդես եկան Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Կորնել եպիսկոպոս Դամիանը, թեմակալ առաջնորդ Տաթև Սրբազանը: Վերջինս իր խոսքում անդրադարձավ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, կրած ծանր կորուստներին, դատապարտեց ադրբեջանա-թուրքական ագրեսիան հայ ժողովրդի դեմ և բոլոր եկեղեցիների ներկայացուցիչներին խնդրեց աղոթել հանուն խաղաղության, գերիների վերադարձի և վիրավորների առողջության:

Հունվարի 22-ին միասնական աղոթք տեղի ունեցավ Հունգար Կալվին Բողոքական եկեղեցում, ուր խոսքով հանդես գալու իրավունքը վերապահված էր Հայ Եկեղեցուն՝ ի դեմս Ռումինիայի հայոց թեմի: Թեմակալ առաջնորդ, գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի պատգամը ընթերցեց արժ. Տ. Գրիգոր քահանա Հոլկան: Սրբազան Հայրն իր խոսքում մասնավորապես նշում էր. «Մարդու բարձրագույն կոչումը, ըստ Սուրբ Գրքի, աստվածային բնությանը հաղորդակից լինելն է (2 Պետրոս 1. 4): Քրիստոս մեզ համար երկրավոր եղավ, որպեսզի Իրենով երկնավոր լինենք: Մարդը կոչված է Քրիստոսի հետ միավորյալ կյանք ապրելու և իրականում Նրա մարմնի անդամը դառնալու: Այդ միավորյալ կյանքի մասին է ասում Քրիստոս՝ օրինակ բերելով խաղողի որթատունկը. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը: Ով միացած է Ինձ, և Ես՝ նրան, նա առատ պտուղ կտա, որովհետև առանց Ինձ դուք ոչինչ անել չեք կարող» (Հովհ. 15. 5): Քրիստոս, խաղողի որթատունկը համեմատելով Իր հետ, ասում է, որ ինչպես խաղողի ճյուղն առանձին չի կարող պտուղ տալ, եթե միացած չլինի որթատունկին, նույնպես և մարդիկ չեն կարող պտուղ տալ, եթե միացած չլինեն Իրեն (Հովհ. 15. 4): Տերը զգուշացնում է նաև այն վտանգի մասին, որին կարող են ենթարկվել նրանք, որոնք միացած չեն Իրեն. «Ով որ Ինձ միացած չի մնա, նա կտրվելով դուրս կնետվի և կչորանա այն ճյուղերի նման, որ հավաքում և կրակը նետելով այրում են» (Հովհ. 15. 6):

Չկա տիեզերքում մի բան՝ շնչավոր կամ անշունչ, կենդանի կամ անկենդան, բանական կամ անբան որևէ էակ կամ որևէ առարկա, որ ինքն իրենով գոյություն ունենա: Ամբողջ տիեզերքը հենց փոխհարաբերության հիմքի վրա է կառուցված, և ամեն ինչ բնության մեջ մեկը մյուսի հետ է կապված:

Օրինակ, եթե ծառը հողից հանենք, ապա ինքն իրենով չի կարող գոյություն ունենալ և երբեք չի կարող պտուղ տալ: Ծառը պետք է կապ ունենա հողի հետ, արմատներով թափանցի նրա խորքը, այնտեղից  սնունդ  վերցնի: Այն պետք է կապ ունենա լույսի, արևի հետ: Ցանկացած մի բան բնության մեջ ապրում, գոյություն է ունենում, զարգանում է և զորանում միայն փոխհարաբերության շնորհիվ: Նույն օրինակը տեսնում ենք նաև ավետարանում, երբ Քրիստոս ասաց.«Ես եմ որթատունկը, իսկ դուք`ճյուղերը: Ով միացած է Ինձ, և Ես` նրան, նա առատ պտուղ կտա, որովհետև առանց Ինձ դուք ոչինչ անել չեք կարող: Ով որ Ինձ միացած չի մնա, նա կտրվելով դուրս կնետվի և կչորանա այն ճյուղերի նման, որ հավաքում և կրակը նետելով այրում են» (Հովհաննես 15. 5-7): Քրիստոս որթատունկն է, մենք` ճյուղերը և կարող ենք պտուղ տալ, եթե միացած ենք Քրիստոսին:

Փոխադարձ այդ հարաբերության հիմքում կարևորը սերն է, որը բացարձակ ու կարևոր արժեք է մեր կյանքում, որովհետև առանց սիրո չկա փոխհարաբերություն:  Քրիստոս ասում է. «Մի նոր պատվիրան եմ տալիս ձեզ՝սիրեցե՛ք միմյանց: Ինչպես ես ձե՛զ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք» (Հովհաննես 13.34):

Եթե Աստվածաշնչյան լույսի ներքո նայենք այս արժեքին, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ է փոխհարաբերությունը մարդկային կյանքում այսքան պահանջված և մյուս կողմից որքան կործանարար է, եթե փոխհարաբերություն չկա մարդկային կյանքում: Այս հարցի պատասխանը նույն Աստվածաշնչի մեջ ենք գտնում, սկսած արարչության պատմությունից, երբ Աստված արարեց ամբողջ աշխարհը, տիեզերքը, բնությունը, կենդանական աշխարհը: Նա ողջ արարչության հիմքում դրեց փոխհարաբերության սկզբունքը: Նույնիսկ Աստված կարևորում է փոխհարաբերությունը Ինքն Իր մեջ: Թեև մեկ Աստված գոյություն ունի, բայց Աստված միայնակ չէ և Աստծո մեջ  այդ փոխհարաբերությունը առկա է ի դեմս Սուրբ Երրորդության երեք անձերի: Մարդ և Աստված փոխհարաբերությունը ուղղահայաց է, կա նաև հորիզոնական, որը մարդ և մարդ փոխհարաբերությունն է: Չենք կարող կարևորել միայն մարդ և Աստված փոխհարաբերությունը` անտեսելով մարդ և մարդ փոխհարաբերությունը և կամ էլ` հակառակը: Այս երկու ուղղահայաց և հորիզոնական փոխհարաբերության ուղղությունները պարտադիր իրար հետ պետք է հանդես գան:

Հովհաննես առաքյալն իր ընդհանրական նամակում գրել է. «Այն մարդը, որ ասում է`«Ես սիրում եմ Աստծուն», բայց ատում է իր եղբորը, ստախոս է:

Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում» (Ա հովհաննես 4.20): Եթե մարդ չի կարող իր նմանի հետ փոխհարաբերություն կառուցել սիրո հիման վրա, առավել ևս Աստծո հետ չի կարող, եթե իր նմանին չի սիրում, Աստծուն առավել ևս չի կարող սիրել: Սրանով է պայմանավորված աստվածաշնչյան փոխհարաբերության այս ընդհանուր մոդելը. մեկը բխում է մյուսից, առանց մեկը մյուսի գոյություն ունենալ չի կարող կամ առնվազն կիսատ է մնում: Քանի որ Ադամը չէր կարողանում իր նմանին գտնել, այսինքն՝ պակասում էր փոխհարաբերությունն իր կյանքում, Աստված Իր սիրով առաջնորդված, Ադամին տվեց իր նման մի օգնական: Սրանով Աստված կարևորեց մարդ և մարդ փոխհարաբերությունը:

Սակայն այդ փոխհարաբերությունն այսօր խախտված է: Քանի դեռ մարդը  շարունակում է հեռանալ Աստծուց, միևնույն ժամանակ հեռանում է իր նմանից: Մարդկային ըմբռնումներում խեղաթյուրված են աստվածադիր հիմնարար սկզբունքները, մարդը չի ընկալվում որպես Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված, խարխլված են Աստված-մարդ և մարդ-մարդ փոխհարաբերությունները: Դա է պատճառը, որ աշխարհում չեն դադարում կյանքի խաղաղությունն ու բարօրությունը խաթարող տագնապներն ու ցնցումները, քաղաքական հակամարտությունները, ռազմական բախումները, ճգնաժամերն ու համավարակները, որոնք բերում են ավեր, վիշտ ու տառապանք: Այսօր էլ կատարվում են ռազմական հանցագործություններ, խախտվում են միջազգային նորմեր, մարդու իրավունքներ, հրթիռակոծվում են խաղաղ բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ ու հիվանդանոցներ, ինչին անձամբ ականատես դարձանք ընդամենը ամիսներ առաջ Արցախում և Հայաստանում:

Եվ Քրիստոսի աշխարհ գալու իմաստը հենց այդ խախտված փոխհարաբերությունները շտկելն էր, մարդկային կյանքին ու փոխհարաբերություններին նոր իմաստ և բովանդակություն հաղորդելը, միմյանց սիրելու և այդ նոր պատվիրանի մեջ հարատևելու հրավերը: Քանզի միմյանց սիրելով և միմյանց մեջ Աստծո պատկերն ու նմանությունը տեսնելով է, որ կարող ենք կանխել պատերազմներ ու հակամարտություններ, Տիրոջ ներկայությամբ և համերաշխ գոյակցությամբ կերտել մարդկության պատմության նոր էջէր:

Մարկային փոխհարաբերության մեջ կարևոր է բարոյականությունը, առանց բարոյականության հնարավոր չէ պատկերացնել փոխհարաբերություն, իսկ այդ բարոյականության մեջ առաջին և ամենակարևոր տեղում սերն է: Այստեղ օրենքի մասին չէ  խոսքը, այլ պարզ մարդկային բարոյականության: Օրինակ` մայրը, երբ փողոց է անցնում երեխայի հետ, երեխայի ձեռքը բռնում է, ոչ թե  պարտավոր է կամ օրենքն է այդպիսին, այլ  որովհետև սիրում է և հոգ է տանում իր երեխային: Նույն կերպ  Քրիստոս վարվեց, եկավ աշխարհ` մարդուն փրկելու, որովհետև պատասխանատվություն ուներ մարդու փրկության համար: Բայց Աստված դա արեց ոչ թե պարտավորվածությունից կամ  օրենքից դրդված, այլ որովհետև սիրում էր մարդուն: Եվ եթե մարդկային փոխհարաբերությունները սիրո վրա են հիմնված, այլ ոչ թե օրենքի, այդ դեպքում միմյանց հանդեպ վստահությունը ավելի մեծ է: Օրենքը ընդամենը սահմաններ է գծում, իսկ սերը մեզ մղում է առաջ և իրականում ավելի հեշտ է սիրով առաջնորդվել, քան օրենքներով:  Առողջ փոխհարաբերության  արդյունքում է, որ կարողանում ենք իրերն ու երևույթները գնահատել օբյեկտիվ, անաչառ և արդյունքում` ո՛չ գերագնահատում ենք մեր ուժերն ու կարողությունները, ո՛չ էլ թերագնահատում: Մեղքի պատճառով, երբ խախտվում է մարդ և Աստված փոխհարաբերությունը, մեր կյանքում ամեն բան դառնում է անիմաստ:

Ուրեմն ինչպե՞ս հասնել Քրիստոսի հետ միավորյալ կյանքի, ինչպե՞ս մուտք գործել աստվածային կյանք: Հատված ճյուղը կրկին Որթատունկին կմիանա, եթե մարդը դառնա Քրիստոսի Մարմնի անդամը, ինչը հնարավոր է միայն Եկեղեցու միջոցով: Փրկության ուղին հարթվում է մկրտության, ապաշխարության և հաղորդության խորհուրդների միջոցով: Հավատքով և երկյուղածությամբ, «ներքին մարդու» փոփոխությամբ է, որ պետք է ընթանալ դեպի Տերը, քանի որ «սրտով մաքուրներն են, որ Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5. 8):

Եվ սա որևէ կերպ չի սահմանափակում մարդու ազատ կամքի դրսևորումը, քանզի ինչպես ճյուղը, որթատունկին միացած լինելով, չի կորցնում իր առանձին գոյությունը, այնպես էլ Քրիստոսին միացած անձը չի կորցնում իր անհատականությունը, իր ազատ կամքը: Քրիստոսին միացած անձը, ինչպես Պողոս առաքյալը, կարող է ասել՝ ամեն ինչ կարող եմ տանել Քրիստոսի շնորհիվ, որ զորացրեց ինձ (Փիլիպ. 4. 13):

Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Ողորմած և Ամենակարող Աստված  զորացնի բոլորիս, մաքրի աշխարհը ամեն տեսակ չարությունից, անտարբերությունից ու թշնամանքից՝ պարգևելով սեր, խաղաղություն ու ներդաշնակություն»:

Էկումենիկ աղոթքի շաբաթն ավարտվեց հունվարի 25-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում