Tuesday, 19 03 2024
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ստոլտենբերգը ժամանեց Երևան
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների

Ճգնաժամը խորանում է․ այս մթնոլորտով ընտրությունների գնալը կհանգեցնի արյունահեղության

ԱԺ-ն որոշել է արտահերթ ընտրություններ անցկացնելու ուղիներ փնտրել: Ներքաղաքական օրակարգը կանգ է առել արտահերթ ընտրություններ անել-չանելու երկընտրանքի առջև:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկման ժամանակ վերլուծաբան Գոռ Մադոյանը նշեց, որ քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հասկացել են, որ մեր հասարակության մեջ ապատիայի տարրեր կան, և ընտրական գործընթացների դեպքում հնարավոր է ակտիվություն չլինի, բացի դրանից՝ կասկածներ կան նաև իշխանական ռեսուրսների հետ կապված: Վերլուծաբանի դիտարկմամբ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելն առաջնային է այն ուժերի համար, որոնց նպատակը Հայաստանի քաղաքական կյանքի վերբեռնումն է, ոչ թե քաղաքական ճգնաժամի խորացումը: Մադոյանի կարծիքով՝ մեր հասարակությունը դեռևս պատրաստ չէ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

«Հանուն հանրապետության» ԺՊԴԿ անդամ Արտաշես Խալաթյանը կարծիք հայտնեց, որ ընտրությունների գնալը, ընդհակառակն, կակտիվացնի հասարակական-քաղաքական կյանքը և հասարակությանը թմբիրից դուրս գալու համար լավ խթան կլինի:

«Լեգիտիմ իշխանություն-ոչ լեգիտիմ իշխանություն արհեստական բանավեճին պետք է վերջ դրվի, և հասարակությանը պետք է թույլ տալ անցնել պետականաշինության խաղաղ փուլի, թեև, իհարկե, վերքերը դեռ երկար ժամանակ չեն ամոքվի»,- նշեց Խալաթյանը՝ հավելելով, որ քաղաքական դաշտը լցված է արհեստական օրակարգերով, որը ջլատում է հանրային, առանց այն էլ համեստ, ռեսուրսները: Խալաթյանի խոսքով՝ պետք է գնալ ընտրությունների, և թող հաղթի ուժեղագույնը:

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Վլադ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ պետք է գնալ արտահերթ ընտրությունների, սակայն կարևոր է, թե ինչ իրավիճակում ու ինչ կառավարող ուժով ենք գնում. «Անհրաժեշտ է, որ ընտրություններն անցկացվեն համերաշխության մթնոլորտում, որն այս պահին չկա, և չեմ բացառում նախընտրական փուլում ծեծուջարդերը, ընդհուպ մինչ արյունահեղություն»:

Հովհաննիսյանի խոսքով՝ գործող կառավարությունը պետք է հրաժարական տար իմպիչմենթի գործընթացով, նոր, ժամանակավոր կառավարություն պետք է ձևավորվեր, որը կստեղծեր համերաշխության մթնոլորտ և կհրաժարվեր մասնակցել արտահերթ ընտրություններին:

Արտաշես Խալաթյանն ընդգծեց, որ այսօր առկա է ռեալ մարտավարական մի խնդիր՝ ապահովել իշխանության ժողովրդական հաջորդայնությունը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում