Tuesday, 19 03 2024
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում

Ալիևը լկտիանում է․ Մոսկվան դեռ տաք է, չի հասկանում իր սխալը

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել հնարավորինս արագ կատարել մարդասիրական կետերը և հնարավորինս արագ փոխանակել ռազմագերիներին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց. «ԵԽԽՎ տարեկան զեկույցում է այդ մասին նշված: Հայկական կողմը բոլոր գերիներին, առանց բացառության, փոխանցեց, նույնիսկ դատապարտված հանցագործ ադրբեջանցիներին: Անհասկանալի է, թե ինչու է ԵԽԽՎ-ն դիմում երկու կողմերին նաև մշակութային ժառանգության պահպանման հարցերի առնչությամբ: ԵԽԽՎ-ն եթե դիմեր միայն Ադրբեջանին, դա հասկանալի կլիներ: ԵԽԽՎ այդ զեկույցը անհասկանալի փաստաթուղթ է և մտահոգության առիթ է տալիս»:

Քաղաքագետի խոսքով՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն այնքան էլ լավ չի աշխատում, դրա համար կան նաև օբյեկտիվ պատճառներ: «Ադրբեջանից 6 հոգի է այնտեղ, Հայաստանից՝ 4, և ադրբեջանցիներին ակնհայտորեն աջակցում են նաև այլ պատվիրակություններ, օրինակ՝ Թուրքիայի պատվիրակությունը, որը 17 հոգանոց է: Բացի դրանից՝ խնդիրը նաև այն է, որ ԵԽԽՎ-ում մի շարք հարցերում մենք պրոռուսական դիրքորոշում ենք հայտնել և քվերակել Ռուսաստանի օգտին, օրինակ՝ Ուկրաինայի հետ կապված հարցի ժամանակ, և դա իր հետքը թողնում է»:

Դատելով վեհաժողովի վերաբերյալ մեր պատվիրակների արձագանքներից՝ կարելի է եզրակացնել, որ ԵԽԽՎ այս նիստում ավելի առաջնային է եղել Նավալնու գործը, քան Ղարաբաղյան պատերազմը: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ստեփան Գրիգորյանը նշեց. «Եթե պայքարեինք և կողմնակիցներ ունենայինք այդ հարցն էլ օրակարգ կմտներ: Պարզ է, որ Նավալնու հարցը եվրոպական շատ երկրների համար կարևոր է, բայց այդ կառույցի համար հայ ռազմագերիների հարցն էլ է կարևոր: Շատ բան է կախված նաև մեր նախորդ աշխատանքից, ԵԽԽՎ-ում մենք անհրաժեշտ աշխատանք չենք կատարել: Հայաստանյան պատվիրակությունը պետք է վերլուծություն անի: Մեր խորհրդարանական դիվանագիտության որակը պետք է բարձրացնենք»,- նշեց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ԵԽԽՎ զեկույցը խայտառակություն է:

Քաղաքագետի գնահատմամբ՝ Ղարաբաղյնա հարցի վերաբերյալ ԱՄՆ-ից եկող ազդակները փայլուն են. «Հստակ ասացին, որ գերիներին պետք է վերադարձնել Հայաստան, ԼՂ կարգավիճակի հարցը պետք է սկսել քննարկել: Մեր դիվանագիտությունը պետք է աշխատի, որ այդ հայտարարությունները կյանքի կոչվեն»:

«Պետք է Ռուսաստանի հետ աշխատենք, որպեսզի բանակցային պրոցեսը վերադառնա Մինսկի խմբի ձևաչափ և կարգավիճակի հարցը քննարկվի: ԱՄՆ-ը կրկնում է, որ Ղարաբաղում չպետք է մեկ պետության խաղաղապահներ լինեն, այդ հարցն արդիական է: Մեզ ձեռնտու է, որ լինեն բազմազգ խաղաղապահ ուժեր, Ռուսաստանն այստեղ շատ չի դիմադրի: Ռուսաստանն արդեն փորձում է ԼՂ հարցով պատասխանատվությունը կիսել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ: Պուտինը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանը պրոբլեմատիկ պետություն է: Հունվարի 11-ի հանդիպումից հետո Ալիևը իր դժգոհությունն արտահայտեց, երկու օր հետո Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան հանդիպումը տեղի ունեցավ, որը նվիրված էր հունվարի 11-ին Ադրբեջանի՝ սահմանափակում մտցնել Հայաստան-Ղարաբաղ կապի մեջ պահանջի մերժմանը: Ադրբեջանը լկտիանում է, իսկ Մոսկվան դեռ տաք չէ, չի հասկանում իր սխալը, որ Շուշին տվեցին: Մենք պետք է ակտիվ աշխատենք, որ խաղաղապահներ բերվեն, օրինակ՝ ԱՄՆ առաջարկով Սկանդինավյան պետություններից»:

Քաղաքագետը նաև նշեց, որ Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանին կասետային և ֆոսֆորային զենքեր օգտագործելու, Ղարաբաղյան պատերազմում կատարած ռազմական հանցագործությունների համար. «Եթե հայկական կողմը ակտիվորեն աշխատի, Ադրբեջանն այս պատերազմը չի մարսի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում