Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է կորոնավիրուսի բուժման նորացված ուղեցույցները՝ հայտարարել է ԱՀԿ խոսնակ Մարգարեթ Հարիսը:
Բուժման գործընթացը տևում է երկու շաբաթ, բայց կան հիվանդներ, որոնց մոտ հիվանդության ախտանիշները շարունակվնում են 8 շաբաթ: Հիվանդներն ունեն այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են ծայրահեղ հոգնածությունը, հազը, ընդհանուր թուլությունը, նյարդաբանական և սրտային ախտանիշները:
Ոչ մի ապացույց չկա, որ կորոնավիրուսի բրիտանական շտամը նպաստում է հիվանդության ավելի ծանր ընթացքին: Բայց շտամն ավելի արագ է տարածվում, դա հանգեցրել է վարակվածների թվի աճին, և, համապատասխանաբար, ծանր հիվանդների թվի աճին: