Thursday, 28 03 2024
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

Երբ ամեն ինչ կուլ ես տալիս, այդ թվում՝ Պուտինի լկտիությունները, դիմացինն էլ ավելի է լկտիանում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

– Պարոն Չաքրյան, նախօրեին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաքվում շնորհավորել է Ալիևին վերջին հաղթանակների առիթով։ Զարիֆի հաջորդ այցը Հայաստանն է։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ի՞նչ նպատակ է Իրանն այս հարցում հետապնդում։

44-օրյա պատերազմը թեև սանձազերծել է Ադրբեջանը, բայց նախաձեռնողը հենց Պուտինն է եղել, որովհետև պատերազմի նախապատրաստման փուլից սկսած, ամբողջ ընթացքում համագործակցել է Էրդողանի հետ։ Եթե հիշում եք, վեցյակի պլատֆորմի մասին էինք խոսում։ Այդ պլատֆորմը Մինսկի խմբի մյուս նախագահող երկրներին՝ Ֆրանսիային, ԱՄՆ-ին գործընթացից դուրս մղելու համար արված տեսակետ էր։ Ակնհայտ է, որ եթե Ֆրանսիան, ԱՄՆ-ն դուրս մղվեն, կդադարի նրանց քաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում։ Հիմա Իրանը շրջում է, որ այդ վեցյակի պլատֆորմը կյանքի կոչվի։ Ադրբեջանը, իհարկե, Մինսկի խմբից դժգոհ է, Ռուսաստանն էլ է դժգոհ, բայց բացահայտ չի արտահայտվում, բայց մանավանդ Բայդենի երդմնակալությունից հետո իրար է խառնվել։ Եվ հիմա Իրանը որքան էլ փորձի, կարծում եմ, ԱՄՆ-ն և Ֆրանսիան թույլ չեն տա, որ այդ պլատֆորմը կազմավորվի։ Եթե նրանք Հարավային Կովկասում քաղաքական ներկայություն չունենան, չեն կարող տարածաշրջանում էլ ամուր դիրքեր ունենալ, այսինքն՝ թիկունքը կթուլանա։ Բացի դրանից, գիտեք, թե Եվրախորհրդարանը Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ ինչ վերաբերմունք է դրսևորել, Պուտինի անունն էլ չեն նշում, բայց միշտ Էրդողանի և Ալիևի՝ Հաագայի միջազգային դատարանում դատելու մասին խոսելիս Պուտինի անունն էլ է այնտեղ հիշատակվում։ ԱՄՆ-ում կա չորս բանաձև՝ ընդդեմ Ռուսաստանի և, հետևաբար, ընդդեմ Պուտինի, շրջանառվում է «ռուսական տրիլիոն» արտահայտությունը, որը Պուտինի և նրա մերձավոր շրջապատի տրիլիոններն են: Հետևաբար, Իրանի ջանքերն իզուր են։ Այս պատերազմը ցույց տվեց, որ Իրանը Հարավային Կովկասում դերակատար չէ։ Պատերազմի ընթացքում նույնպես հանդիպել էին, խոսում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին, և նախապես շնորհավորում էին մոտալուտ հաղթանակը, հետևաբար՝ մեր դարավոր բարեկամը, եթե կիրթ լիներ, ապա Էրդողանին կօգներ, որ նա իրականացնի իր վաղեմի երազանքը, այն է՝ ավարտին հասցնել 1915-ին երիտթուրքերի կիսատ թողած գործը Հայաստանում։ Նույնն էլ վերաբերում է Պուտինին։

– Զարիֆը, որի հաջորդ հանգրվանը Հայաստանն է լինելու, կարո՞ղ է արդյոք այստեղ հիմնավորել, թե իր շնորհավորանքը ի նչ նպատակ էր հետապնդում։

– Լրագրողները նրան այդ հարցը պետք է տան, օրինակ, եթե հայկական պետությունը լիարժեք պետություն լիներ, կարծում եմ, պատերազմի ընթացքում, երբ շնորհավորում էին, Իրանի դեսպանը Հայաստանում կկանչվեր ԱԳՆ և բացատրություն կպահանջեին, դա չի արվել։ Կամ՝ ՀԱՊԿ անդամ Բելառուսն ու Ղազախստանը պատերազմի ընթացքում զենք են մատակարարել Ադրբեջանին, և Հայաստանը որևէ ռեակցիա չտվեց, այսինքն՝ նրանց դեսպաններին էլ պետք է կանչեին և բացատրություն պահանջեին, որովհետև երբ ամեն ինչ կուլ ես տալիս, այդ թվում՝ Պուտինի լկտիությունները, դիմացինն էլ ավելի է լկտիանում: Պուտինի լկտիությունը հասել է նրան, որ մենք մեր ռազմագերիներին չենք կարողանում վերադարձնել, իսկ նա բարեկամությունից է խոսում: Ադրբեջանը ստացել է Շուշին, Հադրութը, իսկ Պուտինը՝ ավելի քան 100 բնակավայր, որոնք հրադադարի հաստատման օրը չէին գտնվում ռազմաճակատի գոտում, բռնեց դրանք էլ տվեց, ընդ որում՝ Վազգենաշեն գյուղը դատարկելու համար մեկ օր էր տվել գյուղացիներին: Մենք մեր գերիներին չենք կարողանում ստանալ, Իլհամը չի ուզում հանձնել, իսկ չի ուզում հանձնել, որովհետև Պուտինի հանձնարարականն է կատարում։ Պուտինը Հայաստանի իշխանություններին կաթվածահար է արել, քիչ է, հիմա էլ փորձում է կամազուրկ պետություն դարձնել Հայաստանի Հանրապետությունը։ Դրա համար էլ բացարձակ չի դատապարտում, օրինակ, հանդիպմանը ոչինչ չի ասել՝ ո՛չ Ղարաբաղի կարգավիճակից է խոսել, ո՛չ էլ դատապարտել է, երբ ադրբեջանցի հրոսակը գլուխն է կտրել հայ գերիների, կարծես ոչինչ չի եղել, և հիմա էլ խոսում է բարիդրացիական հարաբերություններից: Այսինքն՝ մեր դաշնակիցները մեր վրա գալովի են, մեկը դարավոր բարեկամ է, մյուսն էլ՝ փրկարար բարեկամ, նկատի ունեմ՝ Իրանը ու Ռուսաստանը։

– Սպասելիքները չե՞ն արդարացնում՝ իբրև դարավոր և փրկարար բարեկամներ։

– Գիտեք, նախ՝ շատ ամոթ է ասել, որ Արցախը բնիկ ադրբեջանական տարածք է, իսկ Հայաստանը կրկնակի ցեղասպանության ենթարկելու և այդ մասին բացեիբաց հայտարարող Էրդողանին հռչակել լավագույն հնգյակ: Ես համոզված եմ, որ Պուտինն է հանձնարարել ահաբեկել, որպեսզի ի վիճակի լինի հետագայում ՀՀ-ն դարձնել կամազուրկ պետություն։ Ինչո՞ւ, որպեսզի անընդհատ Ռուսաստանի պոչից կառչենք:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում