Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Էրդողանի ձեռքը հասել է Մարսել

Հունվարի 24-ի երեկոյան կրակել են Մարսելում հայկական եկեղեցու «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա: Այս առնչությամբ Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պատմության մեջ առաջին անգամ է նման բան լինում:

«Դեպքի մասին շատ բան ասելը համարում եմ ոչ նպատակահարմար, քանի որ իմ ամեն մի խոսքը կարող է շատ վատ մեկնաբանվել և ստեղծել ներհամայնքային մեծ լարվածություն: Նաև համայնքում խուճապից խուսափելու համար է, որ չեմ ուզում մեկնաբանություններով հանդես գալ»,- ասաց նա:

Հարցին՝ սա ազգային խտրականության հողի վրա՞ տեղի ունեցած հանցագործություն է, թե՞ սոսկ խուլիգանություն, Խուրշուդյանը պատասխանեց. «Հիմա տեղի ունեցածով նախաքննություն է ընթանում, և ես իրավունք չունեմ մեկնաբանելու և ասելու, թե ովքեր կարող էին լինել հանցագործության հեղինակները: Հենց դա է նախաքննության անկյունաքարը՝ արդյոք սա ազգայի՞ն խտրականության պատճառով է եղել, քրիստոնյա լինելու պատճառո՞վ կամ ռասայական, ազգային այլ հիմքի վրա՞, թե՞ եղել է անձնական պատճառներով: Այս բոլոր հարցերը գտնվում են նախաքննության փուլում: Ամենակարևոր նախապայմանը, որ կարող եմ ասել, դա այն է, որ կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները, ոստիկանությունը երաշխավորել են, որ ամեն ինչ անելու են հանցագործությունը բացահայտելու համար: Կառավարությունը մեզ պես անհանգստացած է և միջոցներ կձեռնարկի՝ կանխարգելելու նման քայլերը հետագայում»:

Նա նաև ընդգծեց, որ ոչ մի վարկած չի կարելի բացառել կամ անտեսել, այդ թվում այն, որ դա կարող էր ադրբեջանցիների կամ թուրքերի ձեռքի գործը լինել. «Չեմ բացառում, որովհետև Էրդողանի ամենակարևոր ուղղություններից մեկը հայկական Սփյուռքին ճնշելն է»:

Նա նաև տեղեկացրեց, որ դեպքի պահին ինքը մոտակայքում է եղել. «Ականատեսներ եղել են, սրահում մարդիկ են եղել: Կրակողները դիմակով չեն եղել, կրակել են 300 մետր հեռավորությունից»:

Նշենք, որ ըստ Խուրշուդյանի՝ այսօր Մարսելում և հարակից բնակավայրերում բնակվում է 100-120 հազար հայ, սակայն ակտիվ գործողը մոտ 20 հազարի հասնող հայաստանցի ընտանիքներն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում