Tuesday, 19 03 2024
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը

Հայաստանի բարձր ձայնն ու ցածր ՕԳԳ-ն ԵԽԽՎ-ում

Հայաստանի պատգամավորները հայ ռազմագերիների և ադրբեջանական վայրագությունների հարցը բարձրացրել են ԵԽԽՎ-ում, թեև հարցը չի արժանացել քննարկման: Զարմանալի էլ չէ, քանի որ խոսքը այն կառույցի մասին է, որտեղից դեռևս 2016 թվականի հունվարին Ադրբեջանը ստացել էր ապրիլյան քառօրյա պատերազմի «անցագրերից» մեկը՝ Սարսանգի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը, որը խոշոր հաշվով Ադրբեջանին տրված պատերազմի իրավունքի «մարդասիրական անցագիր» էր: Թե ինչպես է Բաքուն ստացել այդ անցագիրը՝ պարզ է «խավիարային դիվանագիտությանն» առնչվող աղմկոտ գործերից, որ բռնկվում են պարբերաբար:

Հայ ռազմագերիների հարցը անշուշտ պետք է բարձրաձայնել ամենուր, բոլոր հնարավոր և անհնար ամբիոններից, բայց պետք չէ ունենալ պատրանք, թե ԵԽԽՎ-ն այն կառույցն է, որտեղ այդ հարցը կարող է ունենալ լուծման որևէ հեռանկար կամ լուծման հարցում որևէ շոշափելի մասնաբաժին: Մյուս կողմից՝ սա անշուշտ մեծ քաղաքականությունն է, որը Հայաստանի համար պետք է լինի կարևոր հետևության տեղիք: Եվրոպական կառույցներում աղմուկը չի որոշում ոչինչ, եվրոպական կառույցներում որևէ բան որոշում են տարիների հետևողական աշխատանքը և ռազմավարությունը: Օրինակ՝ Ադրբեջանի համար այդ ռազմավարությունը կաշառելն էր՝ հետևողականորեն կաշառել, հնարավորինս գնել եվրոպական շրջանակների, որոնք Հին աշխարհամասում կսպասարկեն Բաքվի շահերը: Դրան է միացել նաև Թուրքիան՝ իր ներուժով, որն իր հերթին ունի Եվրոպայի հետ իր հարաբերության ռազմավարությունը:

Ի՞նչ ռազմավարություն ունի Հայաստանը, կամ ի՞նչ ռազմավարություն է ունեցել Հայաստանը: Նախկին համակարգի ժամանակ այդ առումով շատ բան պարզ էր՝ հետևողական աշխատանք Եվրոպայում համակարգի լեգիտիմություն ապահովելու համար: Նախկին կառավարող համակարգը իհարկե այդ համատեքստում աշխատում էր նաև Արցախի համար, բայց թիրախային առաջնահերթությունն անկասկած սեփական լեգիտիմությունն ապահովելն էր:

Նոր Հայաստանի պարագայում այդպես էլ պարզ չեղավ եվրոպական ռազմավարությունը: Սակայն դա ոչ միայն իշխանության պարագայում: Օրինակ՝ Հայաստանը եվրոպական մոդելի պետություն տեսնող ուժերը բարձրաձայնում են Հայաստանում ռուսական նոր ռազմակայանների մասին, հետո ԵԽԽՎ-ում դնում հայ ռազմագերիների հարց: Այդ կոնտրաստի պայմաններում եվրոպական կառույցներից ի՞նչ է ակնկալվում: Այո, բարոյական առումով մենք իրավացի ենք, Եվրոպան պարտական է իր իսկ հռչակած արժեքների առաջ: Բայց մենք կարող ենք զբաղվել բարոյականությամբ, իսկ աշխարհը զբաղվում է քաղաքականությամբ և իրավիճակը գնահատում շատ ավելի պարզ տրամաբանական չափումներով: Դա ցավալի է, բայց փաստ է, որի հետ հաշվի չնստելը կամ որը համառորեն չհասկանալը բերում է մեզ համար ցավալի հետևանքի և ցավալի փաստերի:

Ընդ որում, խոսքը բարոյական հարթությունից հրաժարվելու և քաղաքականության հարթությունում գործելու մասին չէ, այլ, ինչպես ընդունված է ասել, «և-և»-ի: Այդ ժամանակ են արժեքները դառնում գործիք, ոչ թե պաստառ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում