Կառավարության այսօրվա նիստում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայի սկզբնական անվանական արժեքը սահմանվել է 1000 դրամ։
Անվանական արժեքի սահմանումն անհրաժեշտ է ՀՀ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրավարման համակարգի մշակման համար։
Ենթաօրենսդրական դաշտի ձևավորման ավարտից հետո կենսաթոշակային ֆոնդերը կծավալեն իրենց գործունեությունը։










































