Հունվարի 26-ի առավոտյան նավթի գներն իջել են կորոնավիրուսի դեմ պայքարում դրական դինամիկայի բացակայության և պատվաստումների դանդաղ ընթացքի պատճառով: Բացի այդ, շուկայի վրա ազդել է նաև քովիդի նոր բռնկումը Չինաստանում:
Մասնավորապես, Brent տեսակի նավթն էժանացել է 0.55%-ով՝ բարելի դիմաց 55.57 դոլար: WTI-ն էժանացել է 0.64%-ով՝ կազմելով բարելի դիմաց 52.43 դոլար:
Բացի այդ, հայտնի է, որ փետրվարին Ռուսաստանը 29%-ով պակաս Ural տեսակի նավթ կարտահանի, քան հունվարին: Իրանը նույնպես նախատեսում է կրճատել մատակարարումները, որպեսզի փոխհատուցի 2020թ.-ին տեղ գտած OPEC+-ի քվոտաների խախտումը: