Tuesday, 19 03 2024
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում
20:30
ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

Թբիլիսին չի հոգացել Հայաստանում իր իմիջի մասին. այդտեղ շատերը դեռ համոզված են, որ Վրաստանը գրեթե կռվել է Ադրբեջանի կողմից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն։

– Պարոն Վասաձե, հունվարի 22-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը ոչ պաշտոնական հանդիպում ունեցավ փոխվարչապետ, Վրաստանի արտգործնախարար Դավիթ  Զալկալիանիի հետ Վրաստանի Կախեթի շրջանում: Ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպումը:Ինչո՞վ է այն կարևոր։

– Դժվար է գնահատել ոչ պաշտոնական հանդիպումը, որից հետո հայտարարություններ չեն արվել: Միակ բանը, որ կարելի է ասել, հետևյալն է՝ լավ է, որ նախարարները միմյանց ճանաչեցին, դա անհրաժեշտ է հարևանների միջև հարաբերություններում, և ընդհանրապես միջազգային հարաբերություններում անձնական գործոնը միշտ էլ շատ կարևոր է: Մնում է հուսալ, որ հանդիպումից հետո նախարարները ցանկացած պահի կկարողանան զանգահարել միմյանց:

– Ի՞նչ առաջնահերթություններ կան երկկողմ օրակարգում աշնանային պատերազմից հետո։ Ի՞նչ եք կարծում՝ այս ընթացքում երկկողմ հարաբերությունները տուժե՞լ են:

– Ընդհանուր առմամբ առաջնահերթությունները չեն փոխվել, պատերազմը պարզապես թույլ կողմերն ​​է ի ցույց դրել: Օրինակ՝ երկրների միջև հակաճգնաժամային արձագանքման համակարգի բացակայությունը հանգեցրել է նրան, որ ապատեղեկատվության հոսքը և հաճախ անհիմն մեղադրանքները Վրաստանի հասցեին հերքվում էին բացառապես սոցիալական ցանցերում: Ընդ որում, հնարավոր չէր դա անել արդյունավետորեն։ Վրաստանի կառավարությունը չի հոգացել Հայաստանում իր  իմիջի մասին և արդյունքում այդ իմիջին  լուրջ վնաս է հասցրել, ինչը նշանակում է, որ վնասվել են նաև վրաց-հայկական հարաբերությունները: Հայաստանում շատերը դեռ համոզված են, որ Վրաստանը գրեթե կռվել է Ադրբեջանի կողմից, և Վրաստանով ռազմական տարանցման մասին ապատեղեկատվություն որևէ երկրի մասին դեռևս չի եղել: Սա լուրջ խնդիր է: Կան նաև այլ խնդիրներ, օրինակ՝ Աբխազիայում հայ համայնքի դիրքորոշման խնդիրը: Ցուցակը կարելի է շարունակել, վաղուց ժամանակն է, որ մենք բացահայտ քննարկենք և լուծենք առկա խնդիրները, հակառակ դեպքում երկար տարիներ շարունակվող մեր հարաբերություններում կենացային մտածողությունից հեռանալու անհրաժեշտության մասին խոսակցությունը  այդպես էլ կմնա խոսակցություն։

– Ինչպե՞ս է Թբիլիսին վերաբերվում տարածաշրջանում ռուս-թուրքական տանդեմին:

– Խելացի մարդիկ դրան վերաբերվում են որպես օբյեկտիվ իրողության: Վրաստանն ունի իր սեփական շահերը, Թուրքիան ունի իր սեփականը, իսկ Ռուսաստանը՝ իր: Մեծ հիմարություն կլինի մտածել, որ Անկարան կամ Մոսկվան հաշվի կառնեն Թբիլիսիի շահերը: Մենք պետք է սովորենք պաշտպանել մեր սեփական շահերը՝ օգտվելով դրանց այլ երկրների շահերի հետ համընկնելու զուգադիպությունից  և նվազագույնի հասցնելով  կորուստները հակասություններից: Թուրքիան և նույնիսկ Ռուսաստանը այստեղ բացառություններ չեն: Քաղաքականության մեջ զգացմունքները միայն խանգարում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում