Tuesday, 19 03 2024
Կենտրոնական բանկը՝ Հայաստանում ռուսական «МИР» քարտերի սպասարկման մասին
Ողբերգական վթար Սյունիքի մարզում. մեքենայի հրդեհվելու հետևանքով զոհվել է 4 հոգի, այդ թվում 11-ամյա երեխա
Չարենցավանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Ինստիտուցիոնալ ընդդիմության դատարկ տեղը, որ չի կարող լցվել «սրբերով»

Գործնականում Հայաստանի անկախությունից հետո իսկ արվել է ամեն ինչ, որպեսզի երկրում չձևավորվի ընդդիմություն: Խոսքը այդ հասկացության, այսպես ասած, անվանական կամ հռետորական գոյության մասին չէ, այլ ինստիտուցիոնալ առկայության, որպես քաղաքական կյանքի կարևորագույն բաղադրիչ և քաղաքական համակարգի՝ ընդհուպ կառավարման համակարգի առանցքային տարր: Ինչ է նշանակում ընդդիմություն, որը կառավարման համակարգի առանցքային տարր է: Առաջին հայացքից տարօրինակ է, թե ընդդիմությունն ինչպես կարող է լինել կառավարման համակարգի տարր, չէ՞ որ հենց այդ կառավարման համակարգին է, որ պետք է դեմ լինի, քննադատի երկրի ընդդիմությունը: Բանն այն է, որ ընդդիմությունը կառավարման համակարգի տարր է նրանով, որ մշտապես ի վիճակի է տվյալ պահին գործող իշխանության փոխարեն ստանձնել կառավարումն ու շարունակել պետական կենսագործունեությունը: Ահա այդ իմաստը պետք է դրված լինի քաղաքական ընդդիմություն արտահայտության ներքո կամ, այլ կերպ ասած՝ ինստիտուցիոնալ ընդդիմություն արտահայտության ներքո:

Հայաստանում, սակայն, ընդդիմությունը չի դարձել ինստիտուտ, որովհետև, նախ, ռազմա-ֆեոդալական, հետո քրեաօլիգարխիկ տրամաբանությամբ «էվոլյուցված»՝ իրականում մուտացված պետական կառավարման, քաղաքական համակարգերը բացառել են ընդդիմություն-իշխանություն բնականոն մրցակցությունը և, ըստ այդմ, օրինաչափ տրամաբանությամբ միմյանց փոխարինելու հնարավորությունը: Միաժամանակ, բացառելով տնտեսական ազատությունը և հաստատելով դեկորատիվ ժողովրդավարություն, Հայաստանի իշխող համակարգը բացառել է ընդդիմության կայացումը որպես ինստիտուտ: Դա է պատճառը, որ Հայաստանում ընդդիմությունը տասնամյակներ շարունակ արտահայտվել է անձերով, անձանց դեմքերով, անուն-ազգանուններով, որոնց ներքո հանրությունն իր մտապատկերում չի ասոցացրել որևէ քաղաքական հայեցակարգ կամ գաղափարախոսություն: Ասոցացվել է երկրի փրկիչ, և վերջ: Դա է նաև պատճառը, որ պարտությունից հետո չի փրկվել որևէ մի ընդդիմություն: Այսինքն՝ անձերը, որ պետք է փրկեին երկիրը, չեն կարողացել իրենց թիմերն անգամ փրկել: Հանրությունն էլ դրանից հետո արձանագրել է, որ այդ մեկն էլ փրկիչ չէր:

Հայաստանի քաղաքական կյանքում ընդդիմություն հասկացությունն ու դրա ճակատագիրը հասցվել էր այդօրինակ պարզունակության, պետության համար քայքայիչ պարզունակության: Ի վերջո, դա է նաև պատճառը, որ 2018 թվականին թավշյա հեղափոխությամբ տեղի ունեցած իշխանափոխությունը ոչ թե ընդդիմության հաղթանակն էր իշխանության նկատմամբ՝ թեկուզ արտահերթ և հրապարակի զարգացումներով, այլ մի անձի հաղթանակը մյուս անձի նկատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի: Իհարկե, իր շերտավորումներում հեղափոխությունը շատ ավելի բազմազան ու բազմերանգ, տարբեր շահերի համակցությամբ երևույթ էր, սակայն խնդիրը հանրային ընկալումն է և այդ երևույթում ընդդիմություն ինստիտուտի դերակատարումը: Այդպիսի դերակատարում չի եղել, այդպիսի ինստիտուտ չի եղել: Ավելին, Նիկոլ Փաշինյանը դեռևս ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ հենց ինքն էր առաջ քաշել ինստիտուցիոնալ ընդդիմության հանգամանքի կարևորությունը՝ որպես Հայաստանում իշխող համակարգը օրինաչափորեն հաղթահարելու գրավական: Սակայն համակարգը հաղթահարվել է անձով, այլ ոչ թե ինստիտուցիոնալ ընդդիմությամբ, որովհետև այդպիսին չի եղել, չի հասցրել լինել՝ եթե անգամ ձևավորվում կամ ձևավորվելու էր: Ինստիտուցիոնալ ընդդիմության հարցը տապալված է նաև հեղափոխությունից հետո: Ինստիտուցիոնալ ընդդիմության օրակարգով ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հեղափոխական հաջողությունից հետո իշխանության կարգավիճակում սկսեց լուծել արդեն իր համար դրանից բխող քաղաքական խնդիրները, իսկ ընդդիմության տեղն էլ զբաղեցրեց նախկին կառավարող համակարգը, որը, անշուշտ, ունի ինստիտուցիոնալ տրամաբանություն, սակայն ինստիտուցիոնալ քաղաքական ռևանշի, ոչ թե ընդդիմության քաղաքական բովանդակություն: Այդպիսով, Հայաստանում անկախ պետականության երրորդ տասնամյակում դատարկ է մնում ինստիտուցիոնալ ընդդիմության՝ ընդհուպ ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն տեղը, որովհետև այն պետք է լցվի քաղաքական բովանդակությամբ, բայց պարբերաբար փորձ է արվում լցնել քաղաքական «սրբերով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում