Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև: Վիրավորվել է հինգ ցուցարար և ներքին անվտանգության երեք աշխատակից, հաղորդում է «Սինհուան»: Տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել:
Ցուցարարները հավաքվել են քաղաքային կառավարության շենքի մոտ և պահանջել են վերացնել սահմանափակումները: Նրանք քարեր են նետել իրավապահների ուղղությամբ, որոնք պատասխանել են արցունքաբեր գազով ու մահակներով:
Արտակարգ դրությունը Լիբանանում կգործի մինչեւ փետրվարի 8-ը: Երկրում վարակվածների թիվը գերազանցում է 282 հազարը, մահացել է 2,4 հազար մարդ: