Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Որ ոլորտներում է թերացել իշխանությունը. պատերազմի և կորոնավիրուսի հետևանքները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020 թվականը Հայաստանի համար ծանր տարի ստացվեց. մարտից Հայաստանն ու աշխարհը փոթորկեց կորոնավիրուսը, իսկ սեպտեմբերից էլ խնդիրներ առաջացրեց 44-օրյա պատերազմը:

Եվ դա նաև պատճառ հանդիսացավ, որ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը փոփոխությունների ենթարկվեց: Եվ, ահա, 2021 թվականն արդեն մեկնարկել է, և «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ արդյունքներով է Հայաստանը փակել 2020 թվականը, և թե որ գերատեսչությունը որտեղ է թերացել: Օրինակ՝ նախագահի աշխատակազմը թերացել է «Հանրապետության նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» դրույթն իրականացնելիս և կատարողականը կազմել է 78.48 տոկոս, Ազգային ժողովի պարագայում այս նույն կետի կատարողականը կազմում է 74.90 տոկոս:

Վարչապետի աշխատակազմը չի կատարել «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» դրույթն ու «Պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովում» դրույթը, իսկ, ահա, «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» դրույթը կատարել է 62 տոկոսով:

Համավարակով և պատերազմով պայմանավորված՝ տնտեսվել են արտասահմանյան պատվիրակությունների համար նախատեսված ծախսերը, և կատարողականը կազմել է 39 տոկոս: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը թերացել է «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» ծրագիրն իրագործելիս՝ ցույց տալով 29.38 տոկոս կատարողական:

Նկատենք, որ բյուջեի կատարողականում մեծ տեղ են գրավում կորոնավիրուսի և պատերազմի հետևանքների չեզոքացման ծրագրերը, որոնցից շատերը դեռ ընթացքի մեջ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում