Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հանրության մեծամասնությունն այն կարծիքին է, որ պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանի կառավարման համակարգում պետք է լինեն էական փոփոխություններ, իսկ դա նշանակում է իրեն չարդարացրած իշխանության հեռացում, քանի որ նրանք վաղուց ապացուցել են, որ ոչ մի օգտակար քայլի պիտանի չեն։ Բայց դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը փորձում է տարբերակներ գտնել իր իշխանությունը երկարաձգելու և պահպանելու համար։ Եվ այդ քաղաքականության շրջանակներում է տեղավորվում, որ նա ձգտում է կառավարման համակարգում որոշակի փոփոխություններ անել կադրային տեղաշարժերի տեսքով։ Պատահական չէ, որ վերջերս Փաշինյանը հայտարարեց, թե պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից։

Սակայն հետաքրքրական է, որ կադրային նշանակումները ոչ թե բովանդակային փոփոխության տրամաբանության մեջ են տեղավորվում, այլ ավելի շատ, շախմատային լեզվով ասած, նման են «ռակիրովկաների»։ Բայց… շաշկի խաղացողի ձեռամբ: Այսպես, օրինակ՝ առողջապահական համակարգում համավարակի դեմ պայքարը ձախողած Արսեն Թորոսյանը նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, իսկ նրա փոխարեն առողջապահության նախարար նշանակվեց Թորոսյանի տեղակալը՝ մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը։ Եթե Թորոսյանին ազատելու էր այդ պաշտոնից, ապա չկա՞ր առողջապահական ոլորտից գլուխ հանող այլ մասնագետ, որին կարող էր նշանակել։ Բայց խնդիրը միայն առողջապահական համակարգով չի սկսվում և ավարտում։

Եվ այս տեսանկյունից առանցքային կարևորություն ունեն արտաքին քաղաքական գերատեսչության շրջանակում տեղի ունեցող տեղաշարժերը։ Բոլորիս համար էլ հասկանալի է, որ ծանր պարտությունից հետո Հայաստանի շուրջ այնպիսի աշխարհաքաղաքական դասավորություն է ստեղծվել, որ պետք է էականորեն հզորացնել մեր դիվանագիտական ապարատն ու զարկ տալ արտաքին քաղաքականությանը։

Իսկ դա ենթադրում է, որ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ դիվանագետների ունեցած որակները ի սպաս դնել արտաքին քաղաքականության համար։ Փաշինյանն էլ իր կառավարման ընթացքում միշտ ընդգծում էր դեսպանների պաշտոնում կադրային դիվանագետների նշանակման կարևորությունը։ Վերջինս մասնավորապես հայտարարում էր, որ Հայաստանի դեսպանները իրենց հավատարմագրված երկրներում պետք է ներկայանան ոչ թե որպես փոքր քաղաքական խմբակի կամ իշխող էլիտայի, կամ նույնիսկ անգամ փոքր պետության, այլ որպես համահայկական ներկայացուցիչ։

Իսկ դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցող Ռուբեն Ռուբինյանը, որ քաղաքական որոշման արդյունքում հասցրեց որոշ ժամանակ փոխարտգործնախարարի պաշտոնում աշխատել, իր հարցազրույցներում նշում էր, որ չպետք է Հայաստանը նշանակի դեսպաններ մարդկանց թոշակի ուղարկելու կամ մարդկանց հաճելի երկիր ուղարկելու, կամ բիզնես անելու համար։ Բայց սրա հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ են դրվում իշխանության մեջ Փաշինյանի մերձավորների՝ այս կամ այն երկրում դեսպանի պաշտոնում նշանակվելու մասին տեղեկությունները, որոնց մասին պարբերաբար նաև մենք ենք հայտնել։

Այսպես, օրինակ՝ խոսվում է Փաշինյանի նախկին խոսնակ, ԼՏՊ-ական Վլադիմիր Կարապետյանին, սորոսական, ԱԽՔ Արմեն Գրիգորյանին դեսպաններ նշանակելու հնարավորության մասին և այսպես շարունակ։ Նախօրեին էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատեց, որ իր՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է։ Տպավորություն է, թե սրանով Մակունցին թոշակի են ուղարկում ԱՄՆ, քանի որ վերջինս դիվանագիտական աշխատանքի համապատասխան գիտելիքներ և փորձ չունի, իսկ նրա կողմից հիշատակվող խորհրդարանական դիվանագիտության մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է։

ԱՄՆ-ն աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում ահռելի դերակատարություն ունեցող երկիր է, որի կառավարության հետ Հայաստանի ներկայիս իշխանություններին այդպես էլ չհաջողվեց աշխատելու համապատասխան օրակարգ և միջավայր ձևավորել։ Իսկ հիմա ԱՄՆ-ի նոր վարչակազմը՝ նախագահ Բայդենի գլխավորությամբ, արտաքին քաղաքականության մեջ էական վերաձևակերպումներ է կատարում, և հարց է՝ համապատասխան մասնագիտական ունակություններ չունեցող Մակունցն ընդունա՞կ է աշխատել նոր վարչակազմի հետ, թե՞ վերջինիս ընդամենը ուղարկում են արտերկրյա վոյաժների կամ, ինչպես ընդդիմադիրներն են պնդում, նրան ուղղակի փախցնում են երկրից:

Ինչպես տեսնում ենք, իր խոստումներին հակառակ՝ Փաշինյանը կազմաքանդում է նաև պետական կառավարման արտաքին քաղաքական կոմպոնենտը։ Թերևս պաշտոնների նշանակելով կամ պաշտոններ խոստանալով՝ Փաշինյանը փորձում է սիրաշահել իր թիմակիցներին, որպեսզի նրանք իշխանության համար այս դժվար պահին երես չթեքեն իրենից։ Կա նաև հարցի մյուս կողմը. այսպիսով՝ Փաշինյանը ձգտում է ժամանակ շահել ու հանրության ուշադրությունը բուն պարտությունից շեղել նշանակվող անձերի շուրջ ընթացող քննարկումների դաշտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում