«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը՝ «Մասիս Տաբակոն», մատնվել է պարապուրդի: Գործարանի աշխատակիցներին ուղարկել են տուն. պատճառը այս ընկերության արտադրանքի պահանջարկի նվազումն է:
Գլոբալ տնտեսական ճգնաժամը չի շրջանցում որևէ ընկերության և կազմակերպության, և նույնիսկ այնպիսի ապրանք, ինչպիսին ծխախոտն է, կարող է չարտադրվել պահանջարկի բացակայության պատճառով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: