Կորոնավիրուսի համավարակը վերջին 90 տարվա ընթացքում համաշխարհային տնտեսական ամենախորը ճգնաժամն է առաջացրել: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական իրավիճակը և հեռանկարները» զեկույցում:
Այնտեղ նշվում է, որ 2020 թ.-ին համաշխարհային ՀՆԱ-ն նվազել է 4.3% -ով, ինչը Մեծ Ճգնաժամից հետո ամենակտրուկ կրճատումն է։
Զեկույցը կանխատեսում է, որ 2021 թվականին համաշխարհային արտադրությունը կվերականգնվի 4,7%-ով:
ՄԱԿ-ում կարծում են, որ համավարակն ամենից շատ հարվածել է զարգացած երկրներին, քանի որ շատ եվրոպական պետություններ և ԱՄՆ որոշ նահանգներ համավարակի սկզբում խիստ սահմանափակող միջոցներ են ընդունել:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր, որ անցած 2020 թ.-ին ծայրահեղ աղքատության համաշխարհային մակարդակն աճել է 22 տարվա մեջ առաջին անգամ: