ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կքննարկի չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի նպատակահարմարությունը, որոնք մտցվել են պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի օրոք: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է Reuters-ը:
Մամուլի քարտուղարի խոսքով, նախագահը որոշումներ կկայացնի՝ հաշվի առնելով գործընկերների շահերը: Նա շեշտել է, որ Բայդենը Չինաստանի հետ հարաբերություններում հետևելու է բազմակողմ մոտեցմանը:
«Եվ դա ներառում է ներկայումս գործող մաքսատուրքերի վերանայումը»,- ասել է Փսակին:
Նա նշել է, որ «մենք սկսում ենք համբերությունից, երբ խոսքը Չինաստանի հետ մեր հարաբերությունների մասին է»: