Friday, 19 04 2024
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

Գերիների փոխանակման առաջին փուլից հետո Ադրբեջանը տարբեր պատրվակներով հրաժարվում է ավարտել գործընթացը. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ էր սանձազերծել Լեռնային Ղարաբաղում` օգտագործելով նաև արգելված զինատեսակներ, այդ թվում` կասետային ռումբեր և սպիտակ ֆոսֆոր։

Ռուբեն Ռուբինյանը նաև փաստել է, որ Արցախի ու ՀՀ-ի դեմ մարտնչել են ոչ միայն ադրբեջանցիները, այլև Թուրքիայի կողմից վարձված և Միջին Արևելքից տարածաշրջան բերված վարձկաններն ու մասնավորապես` Թուրքիան։ Նա նաև խոսել է հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և պատերազմական հանցագործությունների մասին:

«Գերիների փոխանակման առաջին փուլից հետո Ադրբեջանը տարբեր պատրվակներով հրաժարվում է ավարտել գործընթացը: Ավելին, եռակողմ համաձայնագրից մեկ ամիս անց Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում` կրկին ռազմագերիներ վերցնելով: Ադրբեջանական կողմն անմիջապես հայտարարել է նոր գերիների դեմ դեմ քրեական գործեր հարուցելու մասին` նրանց չհամարելով ռազմագերիներ: Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղ գոյակցման հայերի հետ և շարունակում է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ցեղասպան քաղաքականությունը», – հայտարարել է Ռուբեն Ռուբինյան:

Ռուբեն Ռուբինյանը եզրափակել է իր խոսքը` նշելով, որ հարկավոր է վերսկսել խաղաղության շուրջ բանակցությունների գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ռուբինյանը շեշտել է, որ ողջ տարածաշրջանի համար կարևոր է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը` հիմնված ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում