Քիջի կառավարական պալատի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն երեքշաբթի օրը Նախարարների խորհրդի նիստ է հրավիրել, որտեղ կհայտարարի իր հրաժարականի մասին, իսկ հետո միջնորդագիր կփոխանցի երկրի նախագահ Սերջիո Մատարելեին:
Վարչապետը նման քայլի է գնացել, քանի որ «5 աստղի շարժման» և Դեմոկրատական կուսակցության կազմած իշխող կոալիցիան կորցրել է բացարձակ մեծամասնությունը վերին պալատում: Միևնույն ժամանակ, Կոնտեն կարող է նոր կաբինետի ձևավորման մանդատ ստանալ, որն ավելի լայն աջակցություն կստանա խորհրդարանում: