Այսօր հայկական դիվանագիտությունն ի դեմս արտաքին գերատեսչության կենտրոնական ապարատի, Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչության, ինչպես նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անթույլատրելի պարտություն է գրանցել՝ չկարողանալով ապահովել «Ադրբեջանական իշխանությունների կողմից հայ ռազմագերիների և այլ գերիների հայրենիք վերադառնալուն անհիմն խոչընդոտելը՝ որպես մարդու իրավունքների ոլորտում եվրոպական միջագզային չափանիշների խախտում» հարցի ներառումը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի հիմնական օրակարգին ի հավելումն անհետաձգելի և ընթացիկ հարցերի շարքում:
Համոզված եմ, որ այս պարտությունից կարելի էր խուսափել, եթե բոլոր իրավասու մարմիններն առաջնորդվեին համագործակցային և համակարգված աշխատանքի ձևաչափով, ինչն էլ իր հերթին թույլ կտար նախ համակողմանի ուսումնասիրության ենթարկել հարցի՝ օրակարգում ներառվելու հնարավորությունն, այնուհետ, ըստ առկա գնահատականների՝ համապատասխան քայլեր ձեռնարկել:
Հետևաբար ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ներկայացնելու եմ Գերիների խնդրով ԱԺ համակարգող մարմին ձևավորելու առաջարկ՝ ապահովելու համար խորհրդարանական դիվանագիտության բոլոր հարթակներում վերոնշյալ հարցի շուտափույտ հանգուցալուծմանն ուղղված համակարգված գործարկումը: