Tuesday, 19 03 2024
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան

Արցախի պաշտպանության քաղաքացիական հրամայականը

Արցախի կառավարությունը հայտնում է, որ Ասկերանում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական ծրագիր: Միաժամանակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում է, որ Արցախի Շոշ համայնքում, որը պատերազմի հետևանքով դժբախտաբար դարձել է սահմանամերձ, աշխատանքը վերսկսել է դպրոցը, և վերադարձել են գրեթե բոլոր աշակերտները: Արցախում քաղաքացիական կենսագործունեության ծավալուն ու արդիական վերականգնումը պետք է լինի անվտանգային խնդիրների լուծման կարևոր զուգահեռ: Այդ տեղեկություններին զուգահեռ էլ, ռուսական խաղաղապահ առաքելությունը տեղեկացնում է, որ Արցախում տեղակայված խաղաղապահ հենակետերում խաղաղապահները իրականացնում են հակաահաբեկչական պարբերական վարժանքներ, տագնապի ազդանշանով գործողություններ: Տեղեկությունն իսկապես ուշագրավ է, որովհետև վարժանքների հակաահաբեկչական լինելու հանգամանքը ուղղակիորեն նշանակում է, որ ռուսական կողմը Ադրբեջանը դիտարկում է որպես ահաբեկչական հենակետ, որտեղից կարող են լինել սպառնալիքներ: Սա, իհարկե, երկարաժամկետ կամ, նվազագույնը, միջնաժամկետ մարտավարական հեռանկար է, որտեղ հակաահաբեկչական բաղադրիչը Ռուսաստանի համար դիտարկվում է որպես խաղաքարտ հնարավոր գործողությունների դեմ, որ կարող են ծավալվել Թուրքիայի և Ադրբեջանի մարտավարության և ռազմավարության մեջ: Խոսքը Արցախում ռուս խաղաղապահների ներկայության ապալեգիտիմացման հնարավոր դիտարկումների մասին է, որոնք, անշուշտ, գտնվում են Անկարայի և Բաքվի մշակումներում: Ռուսաստանն այդ իմաստով փորձում է բազմազանեցնել իր հնարավոր գործողություններն ու քայլերը:

Դեռևս նոյեմբերի 9-ից հետո Պուտինն արձանագրեց և ակնարկեց, որ ռուս խաղաղապահներին թիրախավորելու դեպքում կարող է լինել Հարավային Օսիայի և Աբխազիայի, այսինքն՝ ճանաչման սցենարը: Միևնույն ժամանակ, սակայն, Մոսկվան անշուշտ չի կարող իր, այսպես ասած, պատասխանի տարբերակները կամ հակափաստարկները թողնել մեկ միջոցի հույսին, որովհետև ճանաչման հարցը Ռուսաստանի համար միարժեք չի եղել անգամ իրեն սահմանակից և դե ֆակտո իր ճանաչմանն արժանացած Աբխազիայի և Օսիայի դեպքում, և առավել ևս միարժեք գործիք լինել չի կարող Արցախի պարագայում: Ըստ այդմ, Մոսկվայի համար կարևոր են այլ միջոցներ, որոնց թվում է, թերևս, նաև հակաահաբեկչությունը, ինչի համար էլ շրջանառության մեջ է դրվում խաղաղապահների հակաահաբեկչական գործողությունների տրամաբանությունը: Միևնույն ժամանակ, այստեղ է նաև շարժառիթներից մեկը, որ Բաքուն փորձում է հնարավորինս արագ, այսպես ասած, քաղաքացիականացնել պատերազմի ընթացքում իր օկուպացրած տարածքները և ավելին, արդեն ծավալվել է խոսակցություն այդ տարածքներում այսպես կոչված փախստականների բնակեցման հնարավորության մասին: Այդպիսով, Անկարան ու Բաքուն փորձում են «կապել» ՌԴ հակաահաբեկչական «ձեռքերը» հնարավոր գործողությունների պարագայում: Այս համատեքստում, Հայաստանի համար հույժ կարևոր է Արցախում խաղաղ կյանքի աշխուժացումն ու դրա հնարավորինս արագ միջազգայնացումը մարդասիրական կառույցների ներգրավման իմաստով: Արցախի բնակեցումը և քաղաքացիական կյանքի արդիականացումը ռազմական պաշտպանական կարողությունների վերականգնմանը զուգահեռ ռազմավարական խնդիր է, որն իր հերթին պետք է միտված լինի Թուրքիայի և Ադրբեջանի համար արգելակներ ստեղծելուն: Արգելակներ, որոնք պետք է ունենան հայկական սուբյեկտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում