
Ստամբուլում անհայտ նձը հարձակվել է երեք ռուսների վրա ու դանակով վիրավորումներ հասցրել նրանց: Այս մասին հայտնում RIA Novosti-ն՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ի երեկոյան Բեշիկթաշ շրջանում: Հարձակման արդյունքում տուժողները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
«Ըստ նախնական տվյալների՝ հարձակվողը աղբահան Հասան Հուսեյն Յ.-ն է», – հայտնել է գործակալության աղբյուրը:
Այս պահին գործողություն է ընթանում ենթադրյալ հանցագործին որոնելու համար: