Բելառուսի զինված ուժերում Գլխավոր շտաբի պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարությամբ մեկնարկել է մարտական և մոբիլիզացիոն պատրաստվածության համալիր ստուգումը: Այդ մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են պաշտպանութան նախարարությունում:
Հիմնական նպատակը միավորումների ու զորամասերի մարտական և մոբիլիզացիոն պատրաստվածության ստուգումն ու մակարդակի բարձրացումն է և արդի պայմաններում նախանշված խնդիրների կատարումը:
«Զորքերի գործողությունները կանցկացվեն գործնականում Զինված ուժերի բոլոր զինափորձարաններում և տեղանքի առանձին հատվածներում: Հաշվի առնելով կատարվող խնդիրների առանձնահատկությունը՝ զորքերը պետք է գործեն տարբեր պայմաններում՝ հաղթահարեն ջրային արգելքները, ցերեկը և գիշերը ուսումնամարտական խնդիրներ մշակեն ինչպես անտառային զանգվածներում, այնպես էլ բնակավայրերում»,- նշել են պաշտպանության նախարարությունում:
Այս ստուգումը պլանավորվում է ավարտել ստուգողական պարապմունքների և տարբեր մակարդակի մարտական հրաձգությամբ տակտիկական վարժանքների անցկացմամբ: