Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ չի բացառում բիզնեսով զբաղվելը: «Ես դա մի օր կանեմ», – ասել է նա ուսանողների հետ զրույցի ընթացքում: Պուտինը խոսել է փոքր և միջին բիզնեսի հարցերով իր խորհրդականի՝ Բորիս Տիտովի մասին, որին պատկանում է «Աբրա-Դյուրսո»-ն:
«Միգուցե, երբ աշխատանքս ավարտեմ, գնամ նրա մոտ՝ խորհրդական աշխատելու», – ասել է Պուտինը: Բայց ոչ որպես գործարար, այլ որպես իրավունքի ոլորտի մասնագետ: Բայց Պուտինը երբեք չի հետաքրքրվել բիզնեսով, ոչ թե այն պատճառով, որ դա «վատ» է (իրականում ձեռնարկատիրությունը շատ օգտակար ոլորտ է), այլ այն պատճառով, որ «դա իմը չէ», ինչպես պնդում է նախագահը: Նա գինեգործությունը համարում է գործունեության «ազնիվ» տեսակ: