Tuesday, 19 03 2024
Նիկոլ Փաշինյանի բազմիմաստ խաղը Տավուշում
«Կովկասում ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը կայունություն չեն ավելացնի տարածաշրջանում». Պեսկով
Ցավոք, Ադրբեջանի պատճառով քարտեզների ընտրության պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել
Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Կենտրոնական բանկը՝ Հայաստանում ռուսական «МИР» քարտերի սպասարկման մասին
Ողբերգական վթար Սյունիքի մարզում. մեքենայի հրդեհվելու հետևանքով զոհվել է 4 հոգի, այդ թվում 11-ամյա երեխա
Չարենցավանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի

Եթե ասենք՝ Իրանի հետ քեն ենք քշելու, նա պատերազմի ընթացքում մեզ չի օգնել, վտանգի տակ ենք դնում պետականությունը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

– Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի այցը տարածաշրջան, որը Բաքվում շնորհավորել է Ալիևին ձեռք բերած հաղթանակի կապակցությամբ: Ինչպե՞ս եք գնահատում նմանատիպ հայտարարությունները:

– Ճիշտն ասած, Արցախյան հակամարտության պատմության ընթացքում Իրանը միշտ ունեցել է հայանպաստ դիրքորոշում, Իրանը միշտ մեզ համար եղել է դարպաս դեպի արտաքին աշխարհ արցախյան առաջին պատերազմի ամենադժվար պահին: Մենք երախտապարտ ենք Իրանին, որ մենք կարողացել ենք վառելիք, զենք ներկրել, շրջափակման պայմաններում ունենալ արտաքին աշխարհի հետ կապ Իրանի միջոցով: Հետագա տարիներին էլ Իրանն աչքի է ընկել հայանպաստ մոտեցմամբ: Սակայն հանակնկալ մեզ, վերջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանը զբաղեցրեց պասիվ և չեզոք դիրքորոշում: Սա ինձ համար էլ էր բավականին անակնկալ, որովհետև ես պատերազմի առաջին օրերից միշտ բարեկամ պետությունների շարքում, թերևս, Ռուսաստանին հավասար դնում էի Իրանին և համոզված էի, որ Հայաստանի ջախջախումը թույլ չի տրվի Ռուսաստանի և Իրանի համատեղ ջանքերի շնորհիվ: Բայց, ցավոք սրտի, մենք նկատեցինք ոչ այնքան ակտիվ միջամտություն, և դա արտահայտվեց նրանով, որ Իրանը հայտարարեց, որ ինքը հանդես է գալիս հակամարտության կարգավորման սեփական բանաձևով, իսկ հետո պարզվեց, որ այդ բանաձևի իմաստը միայն մեկն էր՝ հանձնել դե յուրե Ադրբեջանին պատկանող բոլոր տարածքները: Իհարկե, դա արդեն ժամանակավրեպ էր, որովհետև պատերազմով էր որոշվում հարցը:

Իրանի քաղաքականությունն արդեն կարելի է փոփոխված համարել, և դրա բնութագրումը հետևյալն է՝ պահպանել կայուն, չեզոք հարաբերություններ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, փորձել Հայաստանին և Ադրբեջանին ոչ թե համոզել, այլ ներկայացնել, որ ստեղծված իրավիճակը, թերևս, հարցի լուծման միակ տարբերակն էր, որ հիմա պետք է նայել ապագային և կառուցել հարաբերություններ արդեն ստեղծված իրողությունների պայմաններում: Այսինքն՝ մենք պետք է արձանագրենք, որ Իրանը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման ներկա տարբերակը համարում է դրական և, ըստ էության, սրանով կարելի է բացատրել այն, որ ԱԳ նախարարը շնորհավորել է Ադրբեջանին հաղթանակի կապակցությամբ: Ես նրա խոսքը չեմ լսել, չեմ կարող ասել՝ ինչ է, գուցե դիվանագիտական մանևր է: Տեսնենք՝ Հայաստան գալուց նա ինչ պետք է ասի: Ի դեպ, Իրանը միակը չէ, որ շնորհավորում է Ադրբեջանին, կան ոչ պետություններ, բայց մասնագետներ, վերլուծաբաններ, որոնք նույնիսկ շնորհավորում են Հայաստանին, որ նմանատիպ ելքը ազատում է Հայաստանին հակամարտության ծանր բեռից և զարգացման հնարավորություններ է ստեղծում:

Իրանում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, նշվում է, որ կարևոր առևտրատնտեսական պայմանավորվածություններ են ձեռք բերվում: Ձեր կարծիքով՝ Հայաստանը պետք է ավելի շա՞տ շահագրգիռ լինի Իրանի հետ հարաբերությունների խորացմամբ հատկապես պատերազմից հետո:

– Խայտառակ և ջախջախիչ պարտությունը պատերազմում, և այն, որ Հայաստանը երկարամյա դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունն, ըստ էության, զրոյացրեց, ցույց տվեց, որ Հայաստանը չունի ոչ մի դիվանագիտական, քաղաքական, ռազմավարական հեռատեսություն իր առջև դրված խնդիրները լուծելու համար, այս պարագայում Հայաստանը հայտնվել է բավականին խղճուկ վիճակում, և գոյատևման ու զարգացման միակ ճանապարհը մնում է հետևյալ բանաձևը. ամեն ինչ դնել մի կողմ և հարևանների հետ գտնել համակեցության կանոններ՝ անկախ նրանից, թե նրանք հակամարտության ընթացքում ինչ դիրքորոշում են ընդունել: Եթե մենք ելնենք բարոյական նորմերից և ասենք՝ այսինչ պետության հետ քեն ենք քշելու հանուն այն բանի, որ նա պատերազմի ընթացքում մեզ չի օգնել հակամարտության ընթացքում, էն մյուս պետության հետ մի ուրիշ ձևով ենք հաշիվները մաքրելու և այսպես շարունակենք հաշիվներ մաքրել, կստացվի, որ մենք մեր պետականությունն ենք դնում վտանգի տակ: Խելքը գլխին պետական գործիչները զգացմունքայնությունը դնում են մի կողմ և ելնում են պետության իրական շահերից՝ հիմք ընդունելով իրատեսություն ու պրագմատիզմը: Հիմա պրագմատիզմը մեզ թելադրում են, որ անկախ նրանից, թե Իրանն ինչ է արել կամ չի արել, մենք պետք է կարողանանք մեր պետությունը փրկել: Այս առումով մենք պետք է գտնենք համակեցության կանոններ առաջին հերթին Իրանի և Ռուսաստանի հետ, երկրորդ հերթին նույնիսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, նաև, իհարկե, Վրաստանի հետ: Եթե մենք այդ համակեցության կանոնները, զարգացման հնարավորությունները չկարողացանք գտնել և չտեղավորվեցինք տարածաշրջանում ինչ-որ մի բանաձևի մեջ, այդ դեպքում մեր պետությունը շարունակելու է գահավիժել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում