Ավստրալիայի կառավարությունը 1 միլիարդ ավստրալական դոլար (770 միլիոն դոլար) կծախսի նոր ռազմածովային սպառազինության, ներառյալ մեծ հեռահարության հրթիռների և տոպեդների մշակման համար: Այդ մասին հունվարի 25-ին հայտնել է Reuetrs գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը:
«Ավստրալիայի պաշտպանական ներուժի արդիականացման շրջանակում մենք պլանավորում ենք առաջիկա տասնամյակում Ավստրալիայի ռամական նավատորմն ապահովել մեծ հեռահարության արդի հականավային հրթիռներով, «երկիր – օդ» դասի հրթիռներով, տորպեդներով և այլ սպառազինությամբ՝ Ավստրալիայի ափերի մոտ ջրատարածքի վերհասկողության պահպանման համար»,- մեջբերում Է գործակալությունը պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսի խոսքը:
«Այդ նոր պաշտպանական հնարավորությունները կդառնան կասեցնող գործոն, որը կայունություն և անվտանգություն կապահովի տարածաշրջանում»,- ընդգծել է նա: Պաշտպանության ծախսերի ավելացումը կիրականացվի Ավստրալիայի ռազմածովային ուժերի արդիականացման ծրագրին համապատասխան: Պաշտպանության նախարարությունը պլանավորում է այդ միջոցներն օգտագործել մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրների, ինչպես նաև 1,5 հազար կիլոմետր հեռահարության ցամաքային հականավային հրթիռների մշակման համար, ճշտել է Reuters-ը: