Հունվարի 25-ին Քաբուլում հպայթեցրել են Իտալիայի դեսպանության զրահապատ ավտոմեքենան: Ինչպես հայտնել է Աֆղանստանի Tolo News հեռուստաալիքը, վիրավորվել է մեկ մարդ:
«Իտալիայի դեսպանության ավտոմեքենան եղել է ինքնաշեն պայթուցիկ սարքի (միջոցով կատարված ահաբեկչական գործողության) թիրախը, մեջբերում է հեռուստաալիքն անվտանգության ծառայություններում իր աղբյուրի խոսքը:
– մեկ մարդ թեթև վիրավորվել է»: Աղբյուրի տվյալներով՝ խոսքը վերաբերում է այն ավտոմոբիլին, որով Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչություն են բերվում տեղացի աշխատակիցները: Առայժմ ոչ ոք չի ստանցնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: Tolo News-ը բերում է սեփական հաշվարկների տվյալները, որոնց համաձայն վերջին 100 օրում Քաբուլում տեղի է ունեցել 177 պատահար անվտանգության ոլորտում, ներառյալ ինքնաշեն սարքերի պայթյունները: Դրանց հետևանքով 177 մարդ զոհվել և 360-ը վիրավորվել է: