Դիսնեյի ամենահայտնի մուլտֆիլմերը, ներառյալ «Դամբո»-ն, «Փիթեր Փեն»-ը և «Արիստոկրատ Կատուները», անհասանելի են դարձել Դիսնեյ + առցանց ծառայության երեխաների հաշիվներում: The Walt Disney Company-ն դա բացատրում է այն փաստով, որ այս կինոնկարները 6+ տարիքային սահման են ստացել` դրանցում ներկայացված որոշակի մշակույթների և ցեղերի բացասական պատկերների պատճառով:
Մեծահասակների համար մուլտֆիլմերը մնում են մատչելի, բայց դրանք ուղեկցվում են նախազգուշացմամբ: