Ղրղզստանի նորընտիր նախագահ Սադիր Ժապարովի առաջին արտասահմանյան այցը պլանավորվում է Ռուսաստան: Այդ մասին խորհրդարանի ագրարային քաղաքականության, բնապահպանության և ջրային ռեսուրսների կոմիտեի նիստում հայտնել է փոխվարչապետ Ռավշան Սաբիրովը:
«Սադիր Ժապարովն առաջին այցը մտադիր է կատարել Ռուսաստան»,-հայտարարել է վարչապետը: Սաբիրովի խոսքով՝ այցի ընթացքում Ղրղզստանի ղեկավարը մտադիր է ռուսաստանյան կողմի հետ քննարկել բնական գազի գների նվազեցման հարցը:
Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 10-ին: Հավաքելով ընտրողների ձայների 79,2 տոկոսը, ընտրությունների առաջին փուլում հաղթանակ է տարել Սադիր Ժապարովը: