Thursday, 25 02 2021
Հայաստանում երբեք չի գա ինչ-որ հակառուսական ուժ․ Կալաշնիկով
Հանրապետության հրապարակում գտնվել է 10.200 մարդ
Սահմանադրությամբ ՀՀ նախագահը կարող է եռօրյա ժամկետում առաջարկությունը կամ միջնորդությունը վերադարձնել դիմողին
Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում Հայաստանում. կրիտիկական աստիճան
19:37
Վարչապետը՝ դիլեմայի առաջ․ «վերջ թավիշին» հայտարարությունը տապալման խոստովանություն էր
Ժողովուրդը Հանրապետության հրապարակում վերահաստատեց իր իշխանությունը
«Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ում չարաշահումների դեպք է բացահայտվել
«Տարվա լավագույնները» մանկավարժական մրցույթի հաղթողներն արժանացել են գերատեսչական պարգևների
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
Քաղաքական ուժերին հրավիրում ենք քննարկումների․ Նիկոլ Փաշինյան
Մեր այսօրվա ակցիան ավարտված է․ Նիկոլ Փաշինյան
18:49
Խելքի եկեք․ Սամվել Բաբայանի հայտարարությունը
ԳՇ հայտարարությունը հակասահմանադրական է, միջամտություն քաղաքական հարցերին
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հանրապետության հրապարակում
ՆԱՏՕ-ի երկու նավ է մտել Սև ծով
Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է. ՀՀ ՊՆ
Եղբայրությանն ավելի մեծ նշանակություն ենք տվել, քան ոմանց պատժելու անհրաժեշտությանը. ՀՀ վարչապետ
ՌԴ ԴԽ միջազգային հարցերով հանձնաժողովը ՀՀ-ում իրավիճակի շուտափույթ կայունացման հույս է հայտնել
Քաղաքական ուժերի օրակարգը աղերս չունի մեր առջև ծառացած մարտահրավերների հետ. Թանդիլյան
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել
Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ մեկնարկել է իշխանության երթը
Վազգեն Մանուկյանը հայտարարեց Բաղրամյան պողոտան բարիկադներով փակելու մասին
ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը՝ հայաստանյան զարգացումների վերաբերյալ
Նրանք Հայաստանի կեսն էլ կկոտորեն, մենակ թե գան նորից իշխանության, բայց դա չի լինի․ Գագիկ Մելքոնյան
Ինձ թվում է` Փաշինյանը հրաժարական կտա. ժամկետները չգիտեմ. Սեյրան Օհանյան
Թուրքիայի ծառայությունը. Ով կօգտվի դրանից Հայաստանում
Ընդդիմադիրները երթով շարժվում են դեպի ԱԺ, որտեղ արտահերթ նիստ է նախատեսված
Արտահերթ ընտրությունները կորոշի ժողովուրդը․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը հակասահմանադրական է. քաղհասարակության ներկայացուցիչներ
Բանակի գեներալներին ձերբակալելու հրահանգի մասին լուրն իրականությանը չի համապատասխանում

Գերմանահայերն արտաքսման վտանգի տակ են. մերժվում են հազարներով

Գերմանիայում ապրող մեր այն հայրենակիցները, որոնք Գերմանիայում ապաստան ստանալու իրավունք չեն ստացել, վերջին մեկ շաբաթում նամակներ են ստանում երկիրը լքելու։ Մերժվում են հազարներով, սակայն ոչ բոլորին են արտաքսում, միայն նրանց, ում կարողանում են։ Հիմնականում մերժվում են 2015-ից հետո Գերմանիա տեղափոխվածները։ Պահանջը չկատարելու դեպքում նրանց սպառնում է Գերմանիայից արտաքսում։

Գերմանահայերը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ խնդիրը միշտ եղել է, սակայն համատարած բնույթ է ստացել վերջին մեկ շաբաթում։ Նամակում որպես հիմնավորում նշված է՝ մերժվել է ձեր՝ ապաստան ստանալու իրավունքը, և դուք պետք է լքեք երկիրը, ձեր երկիրը պատրաստակամություն է հայտնել ընդունել ձեզ։ Գերմանիայում ապաստան ստանալու իրավունքը կարող է տարիներ տևել։ Մերժման պատճառները քաղաքական ապաստան խնդրողների դեպքում հետևյալն է. ձեր երկրում՝ ՀՀ-ում, քաղաքական ռեպրեսիաներ և հետապնդումներ չկան, իսկ հիվանդության դեպքում՝ հիմնավորմամբ, որ ձեր երկիրը կարող է բուժել ձեզ։

«Ապաստան ստանալու ընթացքը տևում է տարիներ, ու էդ ընթացքում շատ նամակներ են ստանում՝ հիմնավորումներով, թե ինչու չես ստանում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նախարարությունը, որը զբաղվում է Գերմանիայում ապաստան տալու իրավունքով, իր մերժումները բացատրում է Հայաստանի տրամադրած տեղեկատվությամբ, թե ինչ իրավիճակ է Հայաստանում, իսկ Հայաստանը ասում է, որ ամեն ինչ լավ է, կարող եք հետ ուղարկել, և հետ է պահանջում քաղաքացիներին։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց, որ ընդհանրապես սա նոր երևույթ չէ, դրանում նոր բան չկա: «Դա պայմանավորված է երկու հանգամանքով. առաջինն այն է, որ միջազգային պայմանագրերի շրջանակներում մենք ունենք պարտավորություն հետ ընդունելու մեր քաղաքացիներին, որոնք անօրինական կամ անկանոն վիճակում գտնվում են ԵՄ երկրներում: Երկրորդն այն է, որ եվրոպական երկրները, մասնավորապես Գերմանիան, խստացնում են իրենց միգրացիոն քաղաքականությունը: Այդ միտումը զգալի է 2015-2016 թվականներից՝ ԵՄ երկրներում միգրացիոն ճգնաժամից հետո: Դա մենք տեսնում ենք նաև մեր վիճակագրության վրա, այսինքն՝ ռեադմիսիոն հայցերի քանակով, որը ստանում ենք: Դա սկսվել է 2017-ից սկսած, և այդ միտումը շարունակվել է նաև 2020-ին: Գերմանիան բացարձակ առաջատար է եվրոպական երկրներից Հայաստան ուղարկվող ռեադմիսիոն հայցերի քանակով»,- ասաց Արմեն Ղազարյանը:

Նա նաև որոշակի վիճակագրական տվյալներ ներկայացրեց. «2017 թվականին Գերմանիայից ստացել ենք 1022 ՀՀ քաղաքացու վերաբերյալ ռեադմիսիոն հայց, որից հաստատել ենք 801-ի քաղաքացիությունը: Սա դեռ չի նշանակում, որ բոլոր այդ անձինք վերադարձվելու են Հայաստան: 2018-ին ներկայացվել է 1402 անձի մասին հայց, որից հաստատվել է 1208-ը: 2019-ին ներկայացվել է 1180 աձի մասով հայց, որից հաստատվել է 1043-ը: 2020-ի համար թվերն ամբողջությամբ հաստատված չեն, բայց էլի դրական հայցերը 80 տոկոսի շրջանակում են»:

Ղազարյանը նկատեց՝ այնպես չի, որ այս առումով Հայաստանը շատ կատաստրոֆիկ վիճակում է այլ երկրների համեմատ: «ՀՀ քաղաքացիների թիվը, որոնք անօրինական են գտնվում ԵՄ տարածքում, գնալով նվազում է: Եթե 2018-ին Եվրոպայում անօրինական միգրանտների ընդամենը 0,4 տոկոսն է եղել ՀՀ քաղաքացի, ապա 2019-ին այդ թիվը նվազել է 0,3 տոկոսի: Պետք է հաշվի առնել նաև, որ Եվրահանձնաժողովը 2020-ի վերջին ընդունել է մի կարևոր փաստաթուղթ, որը կոչվում է Միգրացիայի և ապաստանի վերաբերյալ պակտ: Այլ կերպ ասած՝ դա իրենց նոր միգրացիոն ռազմավարությունն է: Ակնհայտ է դառնում, որ միգրացիոն քաղաքականությունը, մասնավորապես վերադարձի քաղաքականությունը, ավելի է խստացվելու: Այսինքն՝ երբ որ մեր քաղաքացիները կամ այլ երրորդ երկրների քաղաքացիներ ակնհայտ անհիմն ապաստանի հայցեր ներկայացնեն սահմանի վրա, այդ պակտը նախատեսում է, որ անգամ կարող են պետության տարածք չթողնել, այլ որոշակի ժամանակ պահեն, ասենք, օդանավակայանի տրանզիտ գոտում և հենց տեղում կազմակերպեն քաղաքացու հետվերադարձը: Նման դեպքեր մենք ունեցել ենք արդեն, երբ մեր քաղաքացիները ակնհայտ անհիմն ապաստանի հայց են ներկայացնում, և վերադարձը կազմակերպվում է 24 ժամվա ընթացքում»,- ընդգծեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետը՝ հավելելով, որ թեև չի կարող կանխատեսումներ անել, բայց միտումը հենց այդպիսին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});