ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում նոր կուսակցություն ստեղծել, նա կօգնի հանրապետականներին 2022թ.-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում: Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով քաղաքական գործչի խորհրդական Ջեյսոն Միլլերին:
«Թրամփը հստակ նշել է, որ իր նպատակը 2022թ.-ին սենատը և ներկայացուցիչների պալատը հանրապետականներին վերադարձնելն է»,- հայտարարել է Միլլերը:
Այս առումով «այդ ջանքերից դուրս» ոչինչ չի նախատեսվում, հավելել է նա: