Tuesday, 19 03 2024
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն

Մեզ լավ օրեր չեն սպասվում. մի կողմից՝ լավ բարեկամի, մյուս կողմից՝ ռազմավարական դաշնակցի միջև առճակատում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը։

– Պարոն Պողոսյան, ԱՄՆ նոր պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Բայդենի խոստումը Ցեղասպանության ճանաչման հարցում, շեշտադրել ղարաբաղյան հարցի վերջնական կարգավորումը, գերիների վերադարձը՝ կասկածի տակ դնելով ԱՄՆ հետագա օգնությունը Ադրբեջանին։ Ձեր կարծիքով՝ մենք ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենանք ԱՄՆ նոր վարչակազմից, և որո՞նք պետք է լինեն մեր անելիքները։

– Ցանկացած նոր թիմ գալիս է իր նախընտրական խոստումներով։ Այս իմաստով մենք պետք է գիտակցենք, որ նախկինում եղել են խոստումներ, եղել է նախընտրական պայքար, որի ընթացքում թեկնածուները փորձում են իրենց կողմը քաշել համայնքի ձայները։ Բնականաբար, նախկինում եղած հայտարարություններն ու պրոհայկական մոտեցումները մեր շահերից են բխում։ Չմոռանանք, որ Ջո Բայդենը եղել է նախագահ Օբամայի օրոք երկրի փոխնախագահ։ Օբաման իր նախընտրական խոստումներում նշել էր, որ հպարտ կլինի լինել ԱՄՆ առաջին նախագահը, ով կճանաչի Ցեղասպանությունը. ճանաչե՞ց։ Շատ լավ է, որ մենք այսօր ունենք նման պաշար։ Հիմա ես հարց եմ ուղղում՝ արդյոք մենք դասեր քաղե՞լ ենք Օբամայի ժամանակահատվածից, թե ինչու, այնուամենայնիվ, չճանաչվեց Ցեղասպանությունը։ Ի՞նչ գործողություններ ենք մենք արել, որոնք չեն նպաստել, որ  այդ խնդիրն իր վերջնական արձանագրումը ստանա։ Հասկանանք՝ այն ժամանակահատվածի ու այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը, արդյոք ինչ-որ բան փոխվե՞լ է։ Մեզ հիմա պետք է շատ հանգիստ, սառը հաշվարկներով ու սառը գլխով ճիշտ քաղաքականություն վարել։ Ի՞նչ ունենք մենք այժմ։ Կաթվածահար պետություն, ունենք կառավարություն, որը չունի վստահություն ո՛չ հանրության շրջանակներում և ոչ էլ միջազգային գործընկերների մոտ։ Ունենք անունով խորհրդարանական պետություն, բայց իրականում այդ խորհրդարանական դիվանագիտության աշխատանքը զրոյական է։ Ունենք  կորսված հայրենիք ու փոխված իրականություն։ Էլ չեմ խոսում այն մասին, որ հայ ազգի այն հատվածը, որը Սփյուռքում է  բնակվում, բարձրաձայնում է, որ Հայաստանին պետք են փոփոխություններ։ Առաջին հերթին՝ կապիտուլյացիա ստորագրած իշխանությունները պետք է հեռանան։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ինչ-որ չափով միասնական էինք, չունեինք պարտություն, ինչ-որ չափով այնպիսի իրավիճակ էր, երբ աշխարհաքաղաքական առճակատումների տեսակետից ավելի բարենպաստ իրավիճակում էինք, որևէ վերջնական արձանագրում  Ցեղասպանության հարցին չստացանք։ Հիմա էլ եթե չլինեն փոփոխություններ՝ որևէ բանի չենք կարող հասնել։ Նայեք վերջին բոլոր նշանակումները՝  մեկին հանում, մեկ ուրիշ տեղ նշանակում են։ Որևէ դրական բան չեն անում։ Որևէ քայլ չկա, որը կարող ենք դրական համարել։ Ինչ նախկինում խոստացել են՝ ամեն ինչի հակառակն են արել։ Կարող եմ հիշեցնել 2018 թվականի մայիսի 8-ին Փաշինյանի ելույթը որպես վարչապետի թեկնածու՝ առ այն, թե ինչպես է պատկերացնում մեր դիվանագիտությունը։ Դժվար չէ, կարող եք այդ հոլովակները համացանցում գտնել և լսել։ Դրանից հետո  տեսնենք, թե այսօր ինչ է  քննարկվում մեր իրականության մեջ։ Այս պայմաններում մենք որևէ ակնկալիք ունենալ չենք կարող։

– Ռուս-ամերիկյան հնարավոր ճգնաժամի խորացումը, Բայդենի վարչակազմի օրոք Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը մեզ վրա կունենա՞ն անդրադարձ, մենք այսօր պատրա՞ստ ենք դրան։

– Բնականաբար, անդրադարձ լինելու է։ Ինչպե՞ս կարող է մեզ վրա անդրադարձ չունենալ մեր ռազմավարական դաշնակցի ու մեր բարեկամի առճակատումը։ Չնայած ԱՄՆ-ի դեպքում վերջին երեք ամիսների ժամանակ դրսևորած վարքագծի պայմաններում դժվար է ասել «լավ բարեկամ»։ Այնուամենայնիվ, ունենք հետևյալ իրավիճակը. մի կողմից՝ լավ բարեկամ, մյուս կողմից՝ ռազմավարական դաշնակից, որոնք իրար հետ վատ հարաբերություններ ունեն։ Մեզ վրա դա չի կարող իր անդրադարձը չունենալ։ Էլ չասեմ, որ մեր տարածաշրջանում այդ առճակատումը մեր թշնամիների ձեռքով է կատարվելու։ Այս ամենը գիտակցելով՝ մենք պետք է իմանանք, որ մեզ լավ օրեր չեն սպասվում՝ ոչ միայն մեր ներքին կյանքի, այլև արտաքին քաղաքականության, աշխարհաքաղաքականության ասպարեզում։

– Կարծում եք՝ տեղին չէ՞ առկա այն ոգևորությունը, որ Բայդենի օրոք ամեն ինչ լավ է  լինելու, մենք դեմոկրատների հետ լավ ենք աշխատել, լավ հարաբերություններ ունենք, ու հիմա հայանպաստ որոշումներ են կայացվելու…

– Դեմոկրատների հետ լավ են աշխատել ովքե՞ր՝ նախկինները։ Այս մարդիկ չեն աշխատել, չեն էլ փորձել։ Նույնիսկ այն ժամանակ լավ աշխատածները ինչ-որ բանի չեն կարողացել հասնել, հիմա  առանց աշխատելու ինչպե՞ս են հասնելու։ Երբ ինչ-որ մեկն ինձ ասում է՝ լավ են աշխատել, ես հարցնում եմ՝ ո՞ր ժամանակահատվածում, և ովքե՞ր են այդ լավ աշխատողները։ Ինքներս մեզ հետ ազնիվ լինենք։   Հիմա ի՞նչ է փոխվել։ Ես չեմ կարծում, որ այս իշխանությունները որևէ բան կարող են անել։ Այս իշխանությունները չեն գիտակցում, որ արտաքին քաղաքականությունը մեր ներքին քաղաքականության շարունակությունն է։ Իսկ մեր ներքին կյանքում որևէ լավ բան չկա, ինչպե՞ս կարող է արտաքինում ինչ-որ լավ բան գրանցվել։

– Մենք նաև  պատերազմից հետո մեր դիվանագիտական ճակատում փոփոխություններ գրեթե չենք արել։ Ոչ մի դեսպան հետ չի կանչվել՝ բացառությամբ պատերազմի օրոք Իսրայելի դեսպանից։ Արդյոք այս ոլորտում ևս չունե՞նք անելիքներ։

– Երբ ասում եմ, որ ամբողջ պետությունը կաթվածահար վիճակում է, հենց սա նկատի ունեմ։ Տնտեսությունը, կրթությունը, մշակույթը… որ ոլորտն էլ վերցնենք, այս նույն վիճակն է։ Այն նույն քաղաքականությունը, որը բերել է  մեր պարտության, շարունակվում է։ Նույնիսկ խոսքի մակարդակի փոփոխություն չկա։ Կներեք, բայց այս անգամ չեն կարող հույս ներշնչել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ոչ մի բան լավ չի լինի, մինչև չլինի ներքին փոփոխություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում