Մոզամբիկի գրեթե 7 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տներն «Էլոիզա» արեւադարձային փոթորկի պատճառով, որն անցած հանգստայն օրրին մոլեգնել է երկրում եւ հարուցել հորդառատ տեղատարափներ, հեղեղումներ եւ ավերումներ: Հունվարի 25-ին այդ մասին հայտնել է Club of Mozambique պորտալը:
Պորտալի տվյալներով՝ տարերքի հետեւանքով ավերվել է 5 հազարից ավելի տուն, գլխավորապես Բուզիի, Դոնդոնի, Նյամատանդայի շրջաններում եւ Բեյրա քաղաքում (Սոֆալայի նահանգ): Աելի քան 136 հազար հեկտար տարածքում ոչնչացել են պարենային մշակաբույսերի ցանքերը: Ավերվել է ինը դպրոց, տուժել եւս 17 ուսումնական հաստատություն եւ 11 հիվանդանոց:
«Բնակչությունը պարենի, խմելու ջրի, ծածկոցների եւ վրանների շտապ մատակարարումների կարիք ունի,- պորտալին հայտնել է ActionAid Mozambique բարեգործական կազմակերպության կառավարիչ Մարսիա Փենիսելան:- Հաշվի առնելով, որ տեղանքի շատ հատվածներ հայտնվել են ջրի տակ՝ վնասվել են Էլեկտրահաղորդման գծերը, օգնության առաքումն առանձնապես դժվարացած կլինի»: Մոզամբիկի Կառավարման եւ ռիսկերի կրճատման ազգային ինստիտուտի տվյալներով՝ «Էլոիզան» անցնելիս քամու արագությունը հասել է վայրկյանում 41,6 մետրի: Այժմ ցիկլոնը մոլեգնել է Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսային հասում, Զիմբաբվեի հարավում եւ Բոտսվանայի արեւելքում, զգացվում է նաեւ Էսվատինիում (նախկին Սվազիլենդ), հաղորդել է ՏԱՍՍ-ը: