Անգլիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Լիվերպուլ»-ը:
Գոլառատ խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը միայն վերջնամասում կարողացավ հաղթանակի անիվն իր կողմը թեքել: «Կարմիր սատանաները» հաղթեցին Գրինվուդի, Ռեշֆորդի և Ֆերնանդեսի գոլերի շնորհիվ: «Լիվերպուլից» աչքի ընկավ միայն Սալահը, որը դարձավ դուբլի հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ»` 3:2:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում է, իսկ «Լիվերպուլ»-ը դուրս մնաց հետագա պայքարից: