
ԱՄՆ-ի իրավապահ մարմինները պնդում են, որ Ազգային գվարդիայի լրացուցիչ ստորաբաժանումները մնան Վաշինգտոնում արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի ժամանակ: Ինչպես հունվարի 24-ի երեկոյան նշում է Associated Press գործակալությունը, վկայակոչելով պետական պաշտոնյաներից մեկին, դա կապված է օրենսդիրների հասցեին ստացվող սպառնալիքների հետ:
Այն սպառնալիքները, որ զինված բողոքավորները կվերադառնան, որպեսզի հարձակվեն Կոնգրեսի համալիրի վրա, Կապիտոլիումի ոստիկանությանը և մյուս իրավապահներին հարկադրում են Վաշինգտոնում Ազգային գվարդայի հազար զինծառայողների ներկայության պահապնմանը, մինչ Սենատում առաջ է տարվում Թրամփի իմփիչմենթի հարցը, ուշադրություն է հրավիրում գործակալությունը: Թեև ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնակալության միջոցառումները հունվարի 20-ին անցան առանց որևԷ խնդրի, և զինված բողոքներ տեղի չունեցան, Թրամփի նկատմամբ դատավարության անցկացման նախաշեմին օրենսդիրների հասեցին սպառնալիքները ցույց տվեցին պահպանվող վտանգը, հավելում է Associated Press-ը: Հատուկ ծառայությունների տվյալներով՝ Համացանցում հայտնվել Է տեղեկատվություն Կոնգրեսի անդամների վրա աշխատանքի ճանապարհին և այնտեղից հնարավոր հարձակումների մասին: Իրավապահները սկսում են պատրաստվել փետրվարի 8-ին բողոքավորների հնարավոր վերադարձին, երբ սկսվի իմփիչմենթի գործընթացը:
Կոնգրեսի՝ դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցչիների պալատը հունվարի 13-ին հավանություն է տվել Թրամփի պաշտոնազրկման մասին բանաձևին: Փաստաթղթում մեղադրանքի հոդվածն ընդամենը մեկն է՝ խռովության հրահրում: Դրա հաստատումից հետո Թրամփը դարձել է երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որը երկու անգամ ենթարկվել է իմփիչմեթի ընթացակարգին: Նրան պաշտոնից հեռացնելու առաջին փորձը դեմոկրատները ձեռնարկել Էին 2019 թվականին: Ներկայացուցիչների պալատն այն ժամանակ նույնպես հաստատել Էր մեղադրանքն իմփիչմենթի շրջանակում, սակայն Սենատը, որտեղ մեծամասնությունը հանրապետականներն էին, 2020 թվականի սկզբին արդարացրեց պետության ղեկավարին: